Բաժիններ՝

114 տարեկանում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

114 տարեկանում մահացել է Վենեսուելայի բնակիչ, աշխարհի ամենատարեց տղամարդ Խուան Վիսենտե Պերես Մորան։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն։

«114 տարեկանում անմահության գիրկն է գնացել Էլ Կոբրե քաղաքում ծնված Խուան Վիսենտե Պերես Մորան, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենատարեց տղամարդ: Իմ ցավակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին և Էլ Կոբրե քաղաքի բոլոր բնակիչներին», – գրել է Մադուրոն X սոցիալական հարթակի իր էջում:

Մայիսի 27-ին կլրանար Պերես Մորայի 115-ամյակը։ Աշխարհի ամենաերկարակյաց տղամարդը մահացել է շնչառական բարդությունների պատճառով։ 2022 թվականի փետրվարի 4-ին նա Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել էր որպես աշխարհի ամենատարեց տղամարդ 112 տարեկան 253 օրական հասակում՝ առաջ անցելով իսպանացի Սատուրնինո դե լա Ֆուենտե Գարսիայից, որը մահացել է 112 տարեկանում։ Պերես Մորան իր երկարակեցությունը բացատրել է մշտական աշխատանքով, լիարժեք հանգստով, վաղ քնով և մեկ գավաթ կոնյակի ամենօրյա գործածությամբ: El Nacional պարբերականի տվյալներով՝ երկարակյացը լավ է սնվել, աղոթել է, ջուր է խմել և վաղ պառկել քնելու։

Պերես Մորան ծնվել է 1909 թվականի մայիսի 27-ին Վենեսուելայի Էլ Կոբրե քաղաքում և եղել է 10 երեխաներից 9-րդը։ Ամենաերկարակյաց տղամարդը 11 երեխա ունի: Պերես Մորան վերջերս ապրում էր Սան Խոսե դե Բոլիվար քաղաքի ֆերմայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930