Պորտուգալիան որոշում է ընդունել ձեռք բերել իտալական Fincantieri նավաշինական ընկերության արտադրության երեք ֆրեգատ: Որոշման մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին՝ գործարքն անվանելով կարևոր քայլ եվրոպական պաշտպանական արդյունաբերության ամրապնդման համար, հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամփոփել է 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության արդյունքները և առանձնահատուկ գովեստի խոսքեր ուղղել կազմակերպիչներին ու ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին։
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն անվտանգության հարցերով խորհրդակցություններ է անցկացնում ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության սրման ֆոնին: Քննարկվում են իրադարձությունների զարգացման տարբեր սցենարներ, դրանց թվում՝ Իսրայելի՝ հակամարտության մեջ ներքաշվելու հավանականությունը, եթե Իրանը որոշի հարված հասցնել երկրին, հայտնում է Իսրայելի հեռուստատեսության 12-րդ ալիքը:
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայում ընթացող ուսումնամարզական հավաքի ժամանակ խոսել է նոր մրցաշրջանի սպասելիքների, թիմի հավակնությունների և իր ապագայի մասին։ Հայ ֆուտբոլիստը վստահ է, որ թիմն ի զորու է կրկնել նախորդ տարվա հաջողությունները։
ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության նվազեցմանն ուղղված նոր նախաձեռնությունը նախատեսում է կողմերի փոխադարձ հրաժարում ագրեսիվ գործողություններից: Դրա մասին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Թուրքիայում շարունակվող բարձր գնաճի, բարձր տոկոսադրույքների և ցածր փոխարժեքի քաղաքականության հետևանքով սննդամթերքի շուկայում գները դուրս են եկել վերահսկողությունից։
Հայաստանը կորցնում է իր դիրքերն ու տարածաշրջանային գործընթացների վրա ազդելու հնարավորությունները՝ վերածվելով Արևմուտքի խամաճիկի։ Իսկ Ռուսաստանը մնում է կլանված ուկրաինական ուղղությամբ։
ԿՈՆՄԵԲՈԼ-ի նախագահ Ալեխանդրո Դոմինգեսը հաստատել է, որ 2030 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը կմասնակցի ոչ թե 48, այլ աննախադեպ՝ 64 ազգային հավաքական: Սա նշանակում է, որ ՖԻՖԱ-ն երկրորդ անգամ անընդմեջ կընդլայնի մրցաշարի մասնակիցների քանակը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը:
ՖԻՖԱ-ն կարգապահական ուսումնասիրություն է անցկացնում Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստների և մարզչական շտաբի անդամների մասնակցությամբ միջադեպերի առնչությամբ, որոնք տեղի են ունեցել Իսպանիայի դեմ աշխարհի առաջնության եզրափակիչից հետո։
ԱՄԵՆ ՈՔ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնեմն անցկացրել է իր առաջին միջազգային հեռախոսազրույցը պաշտոնը ստանձնելուց հետո՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը:
Իրանի ներքին գործերի նախարար Իսկանդար Մոմենին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Իսլամաբադ՝ իր պակիստանցի գործընկեր Սայեդ Մոհսին Նաքվիի հրավերով՝ քննարկելու առևտրի, սահմանային անվտանգության և գյուղատնտեսության ոլորտներում երկկողմ համագործակցության ամրապնդման ուղիները, հայտնում է IRNA գործակալությունը:
Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ և արդարադատության նախարար Դևիդ Լեմին, ինչպես նաև ֆինանսների նախարար Ռեյչել Ռիվսը լքել են կառավարությունը՝ առանց սպասելու վարչապետ Էնդի Բերնեմի կաբինետի նոր կազմի հայտարարմանը:
Իսրայելի վարչապետը «չի ձերբակալվի ոչ մի դեպքում և ոչ մի ձևով, քանի դեռ գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում», Truth Social սոցիալական ցանցում կատարած իր հրապարակման մեջ հավաստիացրել է նախագահ Դոնալդ Թրամփը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Հրանտ Միքայելյանն է։
2022 թվականից Հայաստանն ու Թուրքիան սկսեցին ակտվորեն խոսել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու մասին։ Դրանից հետո Հայաստանը սկսեց ինտենսիվորեն կահավորել ու նորոգել Մարգարայի անցակետը, վերջերս էլ արդեն հայտնի դարձավ, որ անցակետն ամբողջովին պատրաստ է շահագործման, սակայն սահմանն այդպես էլ երրորդ երկրների քաղաքացիների համար շարունակում է փակ մնալ։
Ամեն անգամ, երբ Իրանը սպանում է ամերիկացի զինվորի, նրանք բազմապատիկ կվճարեն այդ սպանության համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ուժերը վերջին գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին՝ Մերձավոր Արևելքում զոհված երեք ամերիկացի զինծառայողների պատվին։ Այս մասին հայտնում է Sky News-ը։
ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը ընդունել է կենսաբազմազանության և բազմակողմ բանակցությունների ոլորտի միջազգային փորձագետ Բասիլ վան Հավրեին։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից:
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը կովկասագետ Կարեն Իգիթյանն է:
Օմանի ափերի մոտ հունական «Dynacom Tankers» ընկերության երկու նավթատար հուլիսի 20-ին հարվածների են ենթարկվել։
Ճապոնիայի փոքր քաղաքներից մեկի քաղաքապետը դարձել է երկրում առաջին գործող քաղաքապետը, որը մայրության արձակուրդ է վերցրել․ գրում է Reuters գործակալությունը։
Հուլիսի 19-ին Իսպանիայի և Արգենտինայի ազգային հավաքականները պարզեցին աշխարհի 2026 թվականի առաջնության հաղթողին։ Մրցաշարի վճռորոշ և գերլարված հանդիպումն ավարտվեց իսպանական թիմի հաղթանակով։
ԱՄՆ-ը եվրոպական բազաներից դեպի Մերձավոր Արևելք է ուղարկում F-16 և F-35 կործանիչներ, ինչպես նաև վառելիք լցնող ինքնաթիռներ։ Սա կընդլայնի նախագահ Թրամփի ռազմական հնարավորությունները, որը դիտարկում է Խարգ կղզու գրավման և Փիքեքս լեռան շրջակայքում գտնվող միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու տարբերակները։
Իրանի Իսլամական Հանրապետության բանակը հանդես է եկել նախազգուշացմամբ առ այն, որ որևէ սարքավորում, տեխնիկա կամ նավ, որոնք նախատեսված են Իրանի դեմ օգտագործման համար, չեն թույլատրվի անցնել Հորմուզի նեղուցով, հայտնում է Mehr գործակալությունը:
Նյու Դելիում հազարավոր ուսանողներ, ծնողներ, ակտիվիստներ և քաղաքական առաջնոհաղորդում րդներ երթով շարժվել են դեպի խորհրդարանի շենք՝ կոչ անելով Հնդկաստանի կրթական համակարգի բարեփոխումներ իրականացնել: Այս մասին է Reuters գործակալությունը: Ցույցը կազմակերպվել է «Խավարասերների ժողովրդական կուսակցություն» երիտասարդական շարժման կողմից: Դելիի ոստիկանությունը հայտնել է, որ երթն արտոնված չէ: Ոստիկանությունը փորձել է ցրել ցույցը արցունքաբեր գազով:
Հունաստանում սկսվել է այս սեզոնի առաջին տապի ալիքը. hուլիսի 20-ին երկրում ջերմաստիճանը կարող է գերազանցել 40 աստիճան Ցելսիուսը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Իրանի և Միացյալ Նահանգների միջև նոր ռազմական դիմակայության փուլը շարունակվում է շուրջ տասն օր՝ աստիճանաբար վերածվելով ոչ միայն ռազմական, այլև քաղաքական ու դիվանագիտական բազմաշերտ ճգնաժամի։
Գերմանիայում տարեվերջին կարող է գրանցվել զինվորական ծառայությունից խղճի թելադրանքով հրաժարվողների ռեկորդային թիվ. հայտնել է գերմանական Der Spiegel ամսագիրը՝ հղում անելով իրավապահ մարմինների տվյալներին։
«Իրանն արձանագրում է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն ընդլայնվում է, ուստի նախապատրաստվում է՝ հավուր պատշաճի»,- հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը։