Կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 86-ամյա պացիենտ

Հայաստանում մահացել է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված 86-ամյա քաղաքացի: Նա ունեցել է նաև ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «86-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, ունեցել է ուղեկցող քրոնիկ հիվանդություններ»,- նշել է Ալինա Նիկողոսյանը։

Ապրիլի 10-ին արձանագրված ևս մեկ մահվան մասին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորսյանը հայտնել էր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում: 81-ամյա քաղաքացին ունեցել էր կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև ուղեկցող ծանր հիվանդություններ։

Մահվան դեպքերի թիվը Հայաստանում այսպիսով հասավ 13-ի:

Տեսանյութեր

Լրահոս