Մյասնիկովը ռուսաստանցիներին նախազգուշացրել է կորոնավիրուսի համավարակից ավելի վտանգավոր համաճարակից

Բժիշկ եւ հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում պատմել է թռչնագրիպի եւ դրա մուտացիաների վտանգավորության մասին: Բժշկի խոսքով, այսօր բոլորն անհանգստացած են հիմնականում COVID-19-ի համավարակից, ինչի պատճառով բազմաթիվ ավելի վտանգավոր հիվանդություններ մղվել են երկրորդ պլան:

Նա նշել է, որ հիվանդությունների մեծ մասը, ներառյալ թռչնագրիպը, աշխարհում տարածվել են Չինաստանից, բայց վիրուսը փոխանցող կենդանիներին վերահսկելը գործնականում անհնար է:

«Ես վստահ չեմ, որ եթե տեղի ունենա թռչնագրիպի նոր մուտացիա, ապա մենք արագորեն կհակազդենք կամ հետո դիմակներով կպաշտպանվենք: Դեռ քովիդից առաջ խոսել ենք այն մասին, որ երկու մուտացիայից հետո համավարակ կլինի, երբ նոր վիրուսը թռչնից կանցնի մարդուն, մարդու մեջ մուտացիայի կենթարկվի եւ կսկսի փոխանցվել: Այդ ժամանակ մենք կարող ենք բախվել մեծ խնդրի, իսկ ես վստահ եմ, որ քովիդը մեզ ինչ-որ բան է սովորեցրել»,-նշել է բժիշկը:

Նա հավելել է, որ այդ հիվանդությունից մահացությունը շատ մեծ տոկոսների է հասնում, երեխաների շրջանում այն հասնում է 53 տոկոսի: Ավելի վաղ Մյասնիկովը հայտնել է կորոնավիրուսի օմիկրոն շտամից պաշտպանվելու միակ միջոցը. դրանում պետք է օգնի կրկնապատվաստումը եւ հենց պատվաստանյութերի շտկումը:

Նա ընդգծել է, որ հետագա բոլոր մուտացիաներն ավելի վարակիչ են լինելու նախորդից եւ իրադարձությունների նման զարգացումը նորմա է վիրուսի էվոլյուցիայի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս