Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 129, մահվան՝ 16 նոր դեպք
Հայաստանում դեկտեմբերի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 129 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 344 126-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 քաղաքացի, մահացածների թիվը 7936 է:
Նախորդ օրը գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել: Դեկտեմբերի 23-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1495 է: Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 16 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9431-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 295 է, ընդհանուր առողջացածներինը՝ 329 576, փաստացի բուժվողներինը՝ 5119: Մեկ օրում արվել է 6885 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 516 680 թեստավորում: