Լոպեզը հայտարարել է, որ բացի արդեն իսկ այս պահին Թուրքիայում գործող բոլոր հիմնադրամներին տրամադրված ֆինանսավորմանը (17 մլրդ դոլար), ՀԲ-ն Թուրքիայում հավելյալ ևս 18 մլրդ դոլարի ներդրում է կատարվելու:
Բիլ Գեյթսը գիրք է գրում այն մասին, թե ինչպես է ինքը դարձել Բիլ Գեյթս, հայտնում է CNBC-ն։
Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունում, իրականացվող բարեփոխումների շրջանակում, էականորեն պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների հետ կապված վարչարարությունը։
Պաշտոնական լրահոսից երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Զբոսաշրջության կոմիտեի 2023թ. հաշվետվությունը։
Հիսունից ավելի կիբեռանտվանգության մասնագետի մասնակցությամբ Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը։
Եզրակացությունից տեղեկանում ենք նաև, որ 10 գերատեսչություններում իրականացված ՀՀ 2023թ. պետական բյուջեի կատարման 40 հաշվեքննությունների արդյունքում՝ հաշվետու տարեվերջի դրությամբ արձանագրվել է 134 անհամապատասխանություն:
Բյուջեից 2 միլիարդ 426 միլիոն դրամ է հատկացվել ՀՀ մարզերին
Ակբա Լիզինգի և «Ցեպելին Արմենիայի» համագործակցությամբ ֆերմերներն ու գործարարները այսուհետ հնարավորություն կունենան համալրել իրենց գյուղտեխնիկայի պարկն ու սարքավորումներն Ակբա Լիզինգի միջոցով՝ առանց տոկոսադրույքի։
Ոսկու գինն աճել է 1.30%-ով և կազմել 2387.90 դոլար։
London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Համաշխարհային տնտեսական համաժողովի (World Economic Forum) կողմից հրապարակված «Ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքս-2024» զեկույցը։
Ոսկու գինը նվազել է 0.37%-ով և կազմել 2357.20 դոլար
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել են 1,23 դոլարով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 77,13 դոլարի:
«Զարմացած եմ, որ Ռուսաստանը Հայաստանի դեմ պատժամիջոցներ չի կիրառում. օրինակ՝ չի արգելում դրամական փոխանցումները դեպի Հայաստան։ Հիշենք, որ անցած տարի 4 միլիարդ դոլարին համարժեք գումար է Ռուսաստանից փոխանցվել Հայաստան, կամ, օրինակ, ինչպես չի արգելում արտահանումները դեպի ՌԴ։ Սրանք լծակներ են, որոնք կարող է օգտագործել՝ ի պատասխան Հայաստանում տարվող միակողմանի հակառուսական քարոզչությանը»:
Վեց տարի միայն արհավիրք են բերել ու դեռ համարում են, որ իրենք մեղավոր չեն, չեն ուզում հեռանալ։ Համատարած բոլորը մեղավոր են, բացի մեկից, և այդ մեկն իշխանությունն է։ Որ երկիրը գտնվում է այս վիճակում, մեղավոր են նախկին իշխանությունները, եկեղեցին, նախկին գեներալները, զինվորակաները, ընդդիմադիրները, քաղաքական գործիչները, գիտնականները, ուսուցիչները, դերասանները, տնտեսագետները, բժիշկները, սովորական քաղաքացիները, բոլոր նրանք, ովքեր դեմ են իշխանությունների իրականացրած այն քաղաքականությանը, որը երկիրը կանգնեցրել է լինելիության խնդրի առաջ, բայց ոչ իրենք։
Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ և բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել է «Բանկային գործիքներ և արդի տեխնոլոգիաներ բիզնեսի համար» միջոցառումը: Դրա շրջանակում ներկայացվել են Converse Markets տեխնոլոգիական հարթակը և կորպորատիվ պարտքի ներգրավման այլընտրանքային հնարավորությունները:
Ֆինանսների նախարարությունից հորդորում են հետևել միայն պաշտոնական լրահոսին:
Համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն, կքննարկվի ԱԺ առաջիկա հերթական նիստում:
Սա է Հայաստանի տնտեսության աճի կառուցվածքը, որը կրկին հիմնված է առևտրի ու ծառայությունների վրա։ Որքան էլ ավելացել է նաև արդյունաբերության մասնակցությունը, այն մեծամասամբ խեղաթյուրումների արդյունք է. 3,86 տոկոսային կետից առնվազն 3 տոկոսային կետը պայմանավորված է այդ գործոնով։ Թեև, անգամ դրանով հանդերձ, առաջին եռամսյակում տնտեսական աճի տեմպի բավական էական դանդաղում ունենք՝ անցած տարվա նկատմամբ։ Անցած տարվա առաջին եռամսյակում տնտեսական աճը կազմել էր 12,1 տոկոս, այս տարի կազմել է 9,2 տոկոս։
Այսպիսին է ԱՆԻՖ-ի չորսամյա գործունեության արդյունքը։ Երկու խոշոր ծրագիր են ձեռնարկել, երկուսն էլ տապալվել են կամ տապալման փուլում են։ Պետական բյուջեի հաշվին տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվել՝ առանց արդյունքի։ Ու հիմա փոխարենը պատասխան տան իրենց ձախողումների համար, վերադարձնեն պետությանը հասցված վնասները, անաղմուկ լուծարում են կառույցը՝ փորձելով մոռացության տալ։
Իշխանությունների համար, ամեն ինչից զատ, կարևորը՝ իրենք կուշտ լինեն։ Սա դարձրել են պետական քաղաքականություն։ Ասում են՝ պետությունը պատմական արդարությունն առաջ տանելու համար չէ, լավ ապրելու համար է։
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական գնահատականների համաձայն՝ 2024 թվականի ապրիլին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, Վրաստանի տնտեսությունն աճել է 11,8 տոկոսով։
Թուրքիայի առևտրի նախարարը հայտարարել է, որ 2024-ի առաջին 4 ամսում արտաքին առևտրի դեֆիցիտը նվազել է 30.5%-ով, կազմելով՝ 30.2 մլրդ դոլար, ինչը պայմանավորված է արտահանման աճի և ներմուծման նվազմամբ։
Visa-ն և Յունիբանկը Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ՝ շարունակում են իրականացնել համատեղ արշավ, որի շրջանակում խաղարկվում են տարբեր նվերներ:
Հայաստանի արտաքին պահուստներից վերջին մի քանի ամսվա ընթացքում ավելի քան 1 մլրդ դոլար են հանել։ Եթե անցած տարվա օգոստոսին տարադրամային պահուստներն անցնում էին 4 մլրդ 219 մլն դոլարից, այս տարվա ապրիլի վերջի դրությամբ կազմել են 3 մլրդ 188 մլն դոլար։
«Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության» (OECD) շրջանակներում գործող «Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խումբը» (FATF) 2021-ի հոկտեմբերին Թուրքիային ներառել էր գորշ ցուցակում։
ԶՊՄԿ-ում երկօրյա աշխատաժողով էր ՀՀ-ում պղնձի արդյունահանման արդի վիճակի և մաքուր պղնձի ստացման հիմնախնդիրների վերաբերյալ: Մասնակիցները հագեցած առօրյա են ունեցել:
ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները հունիսի 1-ից կարող են երեխայի անունով ներդնել ավանդ ՀՀ դրամով, որը նրան հասանելի կլինի 18 տարեկանից։
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ Հայաստանը 14 անգամ ավելացրել է արտահանումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շուկա, իսկ երկրի համախառն ներքին արդյունքի աճը գերազանցել է 8,5 տոկոսը։