«Մարսի» ու «Մերգելյանի» տարածքում գործող «Ալյանս» ազատ տնտեսական գոտին կլուծարվի

Երևանում գործող «Ալյանս» ազատ տնտեսական գոտին կլուծարվի։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

ՀՀ կառավարության 2013 թ. հուլիսի 18-ի որոշմամբ «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ի (Երևան, Րաֆֆու 111) և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի (Երևան, Հակոբ Հակոբյան 3) («Մերգելյան» ինստիտուտ) տարածքներում ստեղծվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտին, որը շահագործվել է 2013 թ. օգոստոսի 14–ից` 10 տարի ժամկետով։ Այս ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետը 2023 թ. և 2024 թ. մեկակական տարով երկարաձգվել է։

«Ալյանս» ԱՏԳ-ի գործառնական տեսակը սահմանվել է որպես արտադրաարդյունաբերական և տեխնիկակիրառական՝ կազմակերպության կողմից ներկայացված ոլորտներում։

Քանի որ ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետն ավարտվում էր այս տարի, «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեության երկարաձգման հայտ է ներկայացվել` 2025–2035 թթ. զարգացման գործարար ծրագրով։

Ծրագիրը ներկայացվել է Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին, որոնց գնահատման արդյունքում միջին թվաբանական գնահատականը կազմել է 60.83 միավոր։ Հանձնաժողովի անդամներից երեքի կողմից գործարար ծրագիրը գնահատվել է անցողիկ շեմից ցածր (անցողիկ շեմ է համարվում 60 միավորը)։

Որոշման մեջ նշվում է նաև, որ հանձնաժողովի անդամներից առնվազն երեքի կողմից գործարար ծրագրի անցողիկ շեմից ցածր գնահատման դեպքում հայտի վերաբերյալ տրվում է բացասական եզրակացություն, ուստի՝ Հանձնաժողովը որոշել ՀՀ Երևան քաղաքում գործող «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու հայտի վերաբերյալ տալ բացասական եզրակացություն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031