2024 թ. հուլիսի 30-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 7,75 տոկոս․ ԿԲ խորհուրդը կարծում է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտություն է միջնաժամկետ գնաճի 4 % մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար։
#ՀԻՄԱ. ԿԲ ՆԱԽԱԳԱՀ ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ. #ՈՒՂԻՂ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 9.25 %։
Թուրքական «Metropoll Araştırma» հետազոտական ընկերությունը երկրի տնտեսական կառավարման վերաբերյալ հարցում է անցկացրել։ Ըստ հարցման արդյունքների՝ հասարակության 16%-ի կարծիքով Թուրքիայի տնտեսությունը լավ է կառավարվում, իսկ 81.3%-ի կարծիքով՝ վատ, իսկ 2.4%-ը չեն պատասխանել հարցին։ Իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ-AKP) և «Ազգայնական շարժում կուսակցությանը» (ԱՇԿ-MHP) ընտրողների երկու երրորդը նշել են, որ տնտեսությունը վատ է կառավարվում։
Թուրքիայի էլեկտրական մեքենաների էկոհամակարգը զարգացնելու նպաստելու համար «sarjagel.com» հետազոտական կայքը կանխատեսումներ է արել ոլորտում իրականացվելիք օտարերկրյա ներդրումների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Ուսումնասիրելով ոլորտում Չինաստանի ունեցած շառժառիթները՝ կայքը գրել է, որ առաջիկայում չինական կողմը մեծ ներդրումներ կանի Թուրքիայի էլեկտորոմոբիլային շուկայում: Նշվել է նաև, որ ոլորտում հաջողելու դեպքում Թուրքիան մի քանի տարվա ընթացքում կվերածվի էլեկտրական մեքենաների […]
Վրաստանում ավելի քան 37 հազար 900 ընկերություն կա գրանցված, որոնք մասնակի կամ ամբողջությամբ ստեղծվել են ռուսական կապիտալով։ Այդ մասին Business Press News-ը տեղեկացել է Ազգային վիճակագրական ծառայությունից։
«Հեղուկ գազի գնի թռիչքային տատանումների պատճառը կարծում եմ ՝ մրցակցային դիրքի չարաշահումն է. եթե դիտարկենք օբյեկտիվ գործոնները՝ ներկրվող վառելիքի գինը այդ չափով չի բարձրացել, մենք կարճ ժամանակահատվածում ունեցանք կրկնակի և ավելի գնաճ, ինչը նշանակում է, որ անառողջ մրցակցություն կա»,-ասաց նա:
Ֆինանսների անվտանգության տեսանկյունից անչափ կարևոր է, որ քարտապանները, անհրաժեշտության դեպքում, կարողանան արագ հասանելիություն ստանալ քարտի PIN կոդի փոփոխման գործիքակազմին:
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-հունիս ամիսներին։
Համակարգում լուրջ չարաշահումներ կան։ Պետպատվերով կամ անվճար բուժում ստանալու իրավունք ունեցող հիվանդներին պարտադրում են վճարել սեփական գրպանից։
Եվրասիական զարգացման բանկն անհատույց հերթական աջակցությունն է տրամադրում Հայաստանին. այս անգամ աջակցության չափը կազմում է 100 միլիոն դրամ, որն ուղղվելու է Լոռու և Տավուշի մարզերում մայիս ամսին տեղի ունեցած աղետի հետևանքների վերցմանը։
Հայաստանի Հանրապետության և Եվրասիական Զարգացման բանկի միջև ստորագրվել է հերթական վարկային համաձայնագիրը, ըստ որի՝ Բանկի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից Հայաստանին կհատկացվի 100 միլիոն դոլար։
Հայաստանի կառավարությունը հուլիսի 25-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի և Եվրասիական զարգացման բանկի միջև «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրին, որով Հայաստանը կստանա 100 միլիոն դոլարի բյուջետային վարկ:
Գործակալությունն, անդրադառնալով Հայաստանի տնտեսական բարձր աճին, ընդգծել է, որ այն շարունակվում է՝ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից և այժմ՝ Լեռնային Ղարաբաղից ուժեղ ներքին միգրացիայի շնորհիվ։
Արծաթի գինը նվազել է 15.75 դրամով և կազմել 349.52 դրամ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.45 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.56 դրամ:
Եվրասիական տնտեսական միության արտաքին պարտքը 2024 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 55 մլրդ դոլարով կամ 9,4%-ով։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Այս իշխանությունների օրոք պետական պարտքի թռիչքաձև աճի ու կառավարման ձախողումների վերաբերյալ նախկինում արտահայտած լուրջ մտահոգություններս հետևողականորեն դառնում են իրողություն։
Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով քարտերի թողարկումը համահունչ է Յունիբանկի՝ սպորտի և առողջ ապրելակերպի հանրայնացմանն ուղղված ծրագրին:
Յունիբանկը և Visa-ն իրականացնում են նոր համատեղ արշավ, որի շրջանակում բանկի քարտապանների միջև կխաղարկվեն արժեքավոր նվերներ: Արշավի գլխավոր մրցանակն է 7-օրյա ուղևորություն Թունիս երկու անձի համար:
Թուրքիայի ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է անկում ապրել դոլարի նկատմամբ:
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:
Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին կոմբինատը վճարել է 64.049.045 հազար դրամ հարկ։
Ոսկու գինը նվազել է 0.14%-ով և կազմել 2370.30 դոլար
Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:
Ավստրալացի դերասան Ջորջ Լազենբին, ով խաղացել է Ջեյմս Բոնդի դերը «Նորին մեծության գաղտնի ծառայության մասին» ֆիլմում, 84 տարեկանում հայտարարել է կինոդերասանի կարիերան ավարտելու մասին։
ՀՀ վիճակագրական կոմիտեն այսօր հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, ըստ որի՝ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024թ. կիսամյակին 2023 թ. կիսամյակի համեմատ կազմել է 10.4 %։
Ծրագրով առաջիկա 3 տարիներին նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակի բարձրացման մասին չի խոսվում: Այսինքն՝ հաշվի առնելով գնաճի կանխատեսվող մեծությունները, ստացվում է, որ չբարձրացման դեպքում դրանք իրական արտահայտությամբ 2027թ.-ի վերջում շուրջ 16%-ով պակաս կլինեն 2024-ի տարեսկզբի համեմատ։
Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով
London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին: