Ըստ պաշտոնյայի՝ պարտքի վերին շեմը պետք է բարձրացնել մինչև հունիսի սկիզբը,
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մայիսի 8-ին շարունակվել են 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակի շուրջ քննարկումները:
Ընդհանուր առմամբ Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալը կազմել է 878 մլն 138.2 հազար դոլար, իսկ ԵՄ երկրներ՝ 185 մլն 436.7 հազար դոլար:
Հավաստագրված սերմացումով կատարված ցանքերի դիմաց շահառուներին տրվող սուբսիդիան կազմում է 147 միլիոն 120 հազար դրամ:
Հայտնի գործոնների արդյունքում՝ Հայաստանի բանկային համակարգում անցած տարվանից հսկայական շահույթներ են գեներացվում։ Չնայած դրան, կան նաև բանկեր, որոնք շահութաբերության մակարդակով գրեթե «հատակին» են. վնասով չեն աշխատում, բայց գտնվում են շահութաբերության շատ ցածր մակարդակում։
Berkshire Hathaway Inc. կոնգլոմերատի ղեկավար, միլիարդատեր Ուորեն Բաֆեթը հայտարարել է, որ ձախողված բանկերի ղեկավարները պետք է պատասխանատվության ենթարկվեն սխալների համար, որոնք որոշ դեպքերում թաքնվում են «պարզ տեսադաշտում»: Այս մասին գրել է Bloomberg-ը։
Արևմուտքն ակտիվորեն զարգացնում է հարաբերություններն Ադրբեջանի հետ, մասնավորապես, էներգետիկ ոլորտում, սակայն այդ համագործակցության ծավալները, փորձագետների դիտարկմամբ, հաճախ են միֆականացվում:
Մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը չզեկուցվող նախագծով հավանության է արժանացրել 1.4 միլիարդ դրամ արժողությամբ մի ներդրումային ծրագիր, որի շրջանակում ընկերությունը ստանալու է հարկային արտոնություններ։
Կառավարության նիստում օրերս Նիկոլ Փաշինյանն աշխատատեղերի հերթական պատմական ռեկորդներից էր խոսում։ Ասում էր, թե 2023թ. մարտին Հայաստանում կրկին գրանցվել է աշխատատեղերի բացարձակ ռեկորդ Երրորդ Հանրապետության պատմության մեջ: «Նախորդ այդպիսի ռեկորդն արձանագրվել էր 2022թ., երբ գրանցվել էր 704.420 աշխատատեղ: Իսկ 2023թ. մարտին արդեն ունենք 706.294 աշխատատեղ, ընդ որում՝ պետք է ամսվա հետ համեմատել, որովհետև գիտեք՝ աշխատատեղերն […]
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, այն փոքր-ինչ մեղմելու փոխարեն, ավելի է սրում։
Նիստի շրջանակներում քննարկվել է առևտրատնտեսական հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ արդյունաբերության և արդյունաբերական կոոպերացիայի:
Մինչ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են ամռանը բացել հայ-թուրքական ցամաքային սահմանը՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների ազատ ելումուտի համար, Թուրքիան ապրիլի 29-ին հերթական անգամ փակեց իր օդային տարածքը հայկական օդանավերի դիմաց՝ նույնիսկ հարկ չհամարելով Հայաստանի ավիացիոն իշխանություններին զգուշացնել դրա մասին։ Սահմանը հանկարծակի փակելու պատճառով Ֆրանսիայից Երևան ժամանող ինքնաթիռը ստիպված եղավ վայրէջք կատարել Քիշնևում։
«Եթե ԿԲ միջամտությունը չլիներ, գնաճը կլիներ սարսափելի»,- համոզված է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Երևանում ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ տեղի ունեցավ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ», խաղի առաջնությունը, որին մասնակցում էին թիմեր բանկային և IT ոլորտներից: Ստացված բոլոր դրամական մրցանակները ծրագրի մասնակիցները և կազմակերպիչները նվիրաբերել են բարեգործական հիմնադրամին՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար:
Հայաստանն ու Չեխիան ունեն քաղաքական երկխոսության բարձր մակարդակ։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը վերջերս ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե վերջին 6 տարիների ընթացքում 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված հարկային եկամուտները դինամիկ աճ են արձանագրել: Ըստ նրա՝ հրապարակման՝ 2023 թ. առաջին եռամսյակում 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված հարկային եկամուտներն աճել են 2.1 անգամ:
Նախ՝ լրացուցիչ պահանջարկի հաշվին 2022 թվականին արձանագրված տնտեսական բարձր աճն այդպես էլ չի կապիտալացվում և չի ավելացնում տնտեսական ներուժը, հատկապես արտահանմանը միտված իրական հատվածում։
2023 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 125.5 մլրդ դրամ։
Միակ բանը, որ կառավարության մոտ լավ է ստացվում, շոուներ բեմադրելն է։ Անցած հինգ տարիներին նման բազմաթիվ դեպքերի ենք ականատես եղել։ Թե ի՞նչ է շահել այդ ամենից հասարակությունը, տեսնում ենք։
ԱՄՆ պատժամիջոցների համակարգող Ջիմ Օ՛Բրայենը հայտարարել է, որ Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան էլեկտրոնային ապրանքների տարանցումն աճել է։ Այս հայտարարությունը նա արել է «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում։
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը վստահեցնում է՝ աշխարհաքաղաքական լարված իրավիճակով պայմանավորված բարձր անորոշությունների միջավայրում՝ 2022 թ.-ին Հայաստանի ֆինանսական համակարգն ապահովել է ֆինանսական միջնորդության գործառույթի բավականին բնականոն ընթացք:
«Աշխարհաքաղաքական լարված իրավիճակով պայմանավորված՝ աճող անորոշությունների միջավայրում, համաշխարհային և ներքին տնտեսական ակտիվության ապագա հեռանկարների և գնաճի ռիսկերը պահպանվում են բարձր մակարդակում,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ֆինանսական կայունության ռիսկերին անդրադառնալով՝ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ հավելելով, – Վերջինից ածանցված՝ բարձր են գնահատվում նաև տնտեսության պարտքային բեռի հնարավոր աճի և դրանից բխող վարկային կորուստների նյութականացման ռիսկերը»:
Կենտրոնական բանկի գնահատմամբ՝ սա նույնիսկ կարող է բերել նրան, որ որոշ ժամանակ անց գնաճն ավելի ցածր լինի, քան ԿԲ թիրախն է (4 տոկոս):
2023 թ. մայիսի 2-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.75 տոկոս՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Այս տարի նախատեսվում են սկսել շինարարական աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 12.25%։
Գործարքի արդյունքում ԱFirst Republic-ի բոլոր 84 ստորաբաժանումները կանցնեն JPMorgan Chase-ի վերահսկողության տակ։
Geostat-ի փոխանցմամբ՝ շինթույլտվությունների 74,9 տոկոսը ստացվել է երկրի 4 շրջաններից, մասնավորապես՝ 49,2 տոկոսը՝ Թբիլիսիից, 10,1 տոկոսը՝ Մցխեթա-Մթիանեթիից, 8,5 տոկոսը՝ Քվեմո Քարթլիից և 7,1 տոկոսը՝ Իմերեթիից։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի և առևտրի նախարարության կողմից կազմված տվյալների համաձայն՝ 2023-ի մարտին երկրի ընդհանուր ներմուծման ծավալներն աճել է 3.4%-ով:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2023 թվականի հունվար-փետրվարին Վրաստանում գազի սպառումը գերազանցել է մեկ միլիարդ խորանարդ մետրը։