
Դերիպասկան ցանկանում է կիսել «Գազպրոմը»

Ռուսաստանյան «Գազպրոմ» կոնցեռնը կենտրոնացած է առաջին հերթին Արևմուտքի հետ բիզնեսի վրա, ինչը վնաս է հասցնում արագ զարգացող ասիական շուկաների հետ հարաբերություններին։ Այդ իսկ պատճառով ընկերությունը պետք է կիսել։ Նման կարծիք է հայտնել միլիարդատեր, «Ռուսալ» ընկերության սեփականատեր Օլեգ Դերիպասկան՝ The Financial Times թերթի հետ հարցազրույցում։
Ինչպես պարզաբանել է Դերիպասկան, «Գազպրոմ»-ի մի մասը կարող է կենտրոնանալ ավանդական՝ եվրոպական շուկաների հետ աշխատանքի վրա, իսկ մյուս մասը բիզնես անել Հեռավոր Արևելքի և Արևելյան Սիբիրի հետ, որտեղ ներդրումների սուր կարիք է զգացվում։
Գործարարը նաև քննադատել է «Գազպրոմ»-ին երկրի ներսում գազի գները բարձրացնելու և արտահանման գներին հավասարեցնելու համար։