Բաժիններ՝

Դոլարի հերթական թռիչքը

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարն այսօր՝ մարտի 18-ին, նոր բարձունքներ է նվաճել։ Ժամը 15։30-ի դրությամբ, առևտրային բանկերը դոլարը գնում են միջինը 414 դրամով, վաճառում՝ 417-417.5 դրամով։ Հիշեցնենք, որ ուրբաթ օրը և հանգստյան օրերին դոլարի առքի միջին գինը 413 դրամ էր։

Սակայն սա դեռ թռիչք չէ։ Թռիչքը, ամենայն հավանականությամբ, կլինի վաղը։

Բանն այն է, որ «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր արտարժույթի գործարքներ տեղի չեն ունեցել։ Այն դեպքում, երբ պահանջարկի գինը հասել է մինչև 415.51 դրամի։ Վաճառողները պահանջել են նվազագույնը 416 դրամ։ Այսինքն, կարելի է ենթադրել, որ վաղը բորսայական միջին փոխարժեքը կգտնվի 416 դրամից բարձր նիշի շրջակայքում։

Հիշեցնենք, որ որ նույնկերպ՝ մարտի 12-ին բորսայում արտարժույթի առքուվաճառք չէր եղել. դոլարն առաջարկվել էր  413.5 դրամով, իսկ պահանջարկը չէր գերազանցել 413 դրամը։

Կարդացեք նաև

Իսկ հաջորդ օրը՝ ամսի 13-ին, ամերիկյան արժույթի միջին գինը կազմեց 415 դրամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս