ՏՄՊՊՀ-ն հանդիպում է կազմակերպում է գործարարների հետ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կազմակերպում է հանդիպում գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:
Քննարկվող հիմնական թեմաները վերաբերելու են գովազդային շուկայում անբարեխիղճ մրցակցության դրսևորումներին, (գովազդում գերադրական աստիճանի կիրառում,անչափահասների կերպարների օգտագործում և այլն):
Գործարարներից ստացված դժգոհությունների հիման վրա կքննարկվեն նաև կեղծ և չլիցենզավորված ապրանքների շրջանառության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում առկա մրցակցային խնդիրների վերաբերյալ հարցեր:
Հանդիպումը կազմակերպվում է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի հետ համատեղ, ներկա կլինեն մեր երկրում գործող մոտ 30 ընկերությունների ղեկավարներ:
Հանդիպումը տեղի կունենա մարտի 19-ին, ժամը 11-ին Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակում՝ Գ.Լուսավորիչ փող. 9, 6-րդ հարկ հասցեով