Ոսկին թանկացել է
ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 18.03.13թ.-24.03.13թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`
ՈՍԿԻ` գնման գին` 19447.58 (+343.93), բացթողնման գին` 21138.67 (+373.83), ԱՐԾԱԹ` գնման գին` 354.81 (+5.79), բացթողնման գին` 385.66 (+6.29), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 19516.17 (+280.75), բացթողնման գին` 21213.23 (+305.16), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 9443.68 (+479.2), բացթողնման գին` 10264.87 (+520.87):