Բաժիններ՝

ՀՀ բանկերի արտաքին պարտքն աճել է

Արտաքին աշխարհի նկատմամբ ՀՀ առևտրային բանկերի ու վարկային կազմակերպությունների վարկային պարտավորությունները 2012 թվականի չորրորդ եռամսյակի վերջին կազմել են 1170.2 մլն դոլար` նախորդ եռամսյակի վերջի 1061.3 մլն դոլարի փոխարեն: Այս մասին նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի 2012թ. չորրորդ եռամսյակի բանբերում։

Եռամսյակի ընթացքում առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները արտաքին աշխարհից ներգրավել են 759.7 մլն դոլար վարկային միջոցներ, նախկինում ձեռք բերված վարկերի դիմաց կատարել են 626.9 մլն դոլար հիմնական գումարի մարումներ: Եռամսյակի ընթացքում վարկային մուտքերի 23.2%-ը երկարաժամկետ վարկերի գծով է, ընդ որում՝ երկարաժամկետ  վարկային մուտքերի 46.4%-ը ստացվել է միջազգային կազմակերպություններից, 25.7%-ը` Ռուսաստանից, 12.7%-ը և 6.0%-ը` համապատասխանաբար Նիդեռլանդներից և Լյուքսեմբուրգից, մնացյալը՝ այլ երկրներից:

2012 թվականի չորրորդ եռամսյակի վերջին առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հիմնական վարկատու երկրներն են եղել՝ Ռուսաստանը, որի տեսակարար կշիռը ամբողջի մեջ կազմել է 25.8% (նախորդ եռամսյակում` 21.5 %), Լյուքսեմբուրգը՝ 7.7 % (նախորդ եռամսյակում` 8.8 %), Նիդեռլանդները` 7.4 % (նախորդ եռամսյակում` 6.0 %): Վարկերի մոտ 34.6%-ը տրվել է միջազգային կազմակերպությունների կողմից:

2012 թվականի չորրորդ եռամսյակի վերջին ներգրավված վարկերի միջին կշռված տոկոսադրույքը նախորդ եռամսյակի վերջի համեմատ աճել է և կազմել 6.4%: Արտաքին վարկերի 39.9%-ը լողացող (LIBOR, EURIBOR և այլն) տոկոսադրույքով է: Վարկերի միջին ժամկետայնությունը 5.0 տարի է: Կարճաժամկետ վարկերի տեսակարար կշիռը աճել է և կազմել ներ•րավված վարկերի 9.5 %-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս