Երկար դեբատներից հետո

ՀՀ կառավարությունն այսօր համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջև եկամտի և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու, Հայաստանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության կառավարությունների միջև` արձակուրդի և աշխատանքի ծրագրի համաձայնագրերի կնքման առաջարկություններին։ Անդրադառնալով ԳԴՀ-ի հետ կնքվելիք համաձայնագրին` Տիգրան Սարգսյանն ասել է, որ բավական երկար դեբատներ են եղել այս հարցի շուրջ, մինչև որ համաձայնությունը կայացել է։ Հայկական կողմի համար սա կարևոր է, քանի որ ԳԴՀ-ից ՀՀ-ում կան մեծածավալ ներդրումներ։ Մշտապես բանավեճ էր առաջանում, թե ինչպես են վճարվելու հարկերը։ Փաստորեն, հարցը վերջնականորեն կլուծվի սույն համաձայնագրի կնքմամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031