Աղվան Վարդանյանը կառավարության հորդորեց քաղաքական հայտարարություն անել՝ պարտադիր կուտակայինի մասին
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասպանի ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը գործադիրի անդամներին հորդորեց ԱԺ ամբիոնից քաղաքական հայտարարություն անել պարտադիր կուտակայինի հետ կապված, որ ամեն ինչ օրենքի սահմաններում է լինելու, և մարդկանց վրա ճնշումներ չեն լինի:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հայտարարեց, որ կառավարությունն ահանզանգեր է ստացել այն մասին, որ կուտակային համակարգին միանալու հարցում մարդկանց վրա ճնշումներ կան, բայց այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում. «Եթե կլինեն դեպքեր, երբ դրա մասին մեզ կտեղեկացնեն, համապաստախան քայլեր կձեռնարկենք: Որևէ հակառակ ցուցում որևէ ատյանից որևէ տեղ չի տրվել»:
Ա.Վարդանյանը խնդրեց իրենց ներկայացնել վիճակագրություն, թե 1974 թ-ից հետո ծնվածներից քանիսն են նոր օրենքի ընդունումից հետո միացել համակարգին, և նման տեղեկանք ներկայացնել նաև սեպտեմբերին, ինչը հնարավորություն կտա պարզելու, թե որքանով են կառավարության քաղաքական հայտարարությունները համապատասխանում իրականությանը: