Հնարավոր է, որ ընկերությունն արտոնություն չստանա. որոշման նախագծում ներառված է ֆինանսների նախարարության առարկությունը, ըստ որի՝ ընկերությունը համապատասխան թույլտվություն ստանալու համար դիմումը պետք է կառավարության աշխատակազմ ներկայացնի մաքսային ռեժիմի ժամկետը լրանալուց առնվազն 2 ամիս առաջ:
2013թ. հուլիսին հունիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գների ընդհանուր մակարդակն աճել է 0.4%-ով: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.8%-ով, ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է գների հարաբերականորեն կայուն մակարդակ, իսկ ծառայությունների ոլորտում` սակագների 5.0% հավելաճ:
Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկան արդեն հերթական անգամ արտոնություն կստանա: ՀՀ կառավարության առաջիկա՝ օգոստոսի 1-ի նիստում նախատեսվում է թույլատրել ընկերության կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետների երկարաձգումը մինչև 2016 թ-ի սեպտեմբերի 29-ը:
Բուժհաստատությունների կողմից բյուջե վճարված հարկերի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 3 անգամ
Կառավարության առաջիկա նիստի օրակարգում տեղ է գտել մի զավեշտալի հարց՝ կապված փողի հետ։
Փոխվարչապետն անթույլատրելի է համարել համայնքների կողմից ընթացիկ պարտքերի կուտակումը և նշել, որ հնարավորինս պետք է բացառել նոր պարտքերի կուտակումը
Նախարարը շեշտել է գյուղացիական տնտեսությունների խոշորացման անհրաժեշտությունը՝ կոոպերացիայի և ասոցիացիաների ստեղծումը, ինչին Բրենդլի Բուզետտին մեծ ոգևորությամբ է արձագանքել
ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում ներկայացվել են 2013 թ-ի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ համայնքների եկամուտների հավաքագրման ցուցանիշները:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 30-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 409.75 դրամ։
ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարներն այսօր կառավարությունում ներկայացրել են 2013 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունները։
Վարչապետ Սարգսյանը շրջել է ալյումինից և հատուկ ապակուց կառուցվող ջերմոցներում, ծանոթացել տնտեսությունում իրականացվող աշխատանքներին, զարգացման ծրագրերին:
2013 թ. առաջին կիսամյակում Հայաստանում անշարժ գույքի շուկայում իրականացված գործարքները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 10.2%-ով, սակայն Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքները նվազել են 5.1%-ով:
Տարվա սկզբից մինչև օրս լիցենզավորվող գործունեության իրավական ակտերի պահանջների խախտման համար ՀՀ կենտրոնական բանկի կողմից ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ կիրառվել է մոտ 100 պատժամիջոց:
Ռուսաստանյան կապիտալով աշխատող այս բանկը ընթացիկ տարվա առաջին կիսամյակում 2.5 անգամ ավելացրել է հարկերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Այս տարվա փետրվարին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը հայտարարել էր, որ հարկային մարմինն ուսումնասիրություններ է անցկացնում պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Ալեքս Գրիգ» և «Լուսաստղ շուգր» ընկերություններում:
Forex Club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանի կանխատեսմամբ՝ այս շաբաթ դոլարի փոխարժեքը, ամենայն հավանականությամբ կբարձրանա, քանի որ շուկայի որոշ մասնակիցներ կշարունակեն ավելացնել իրենց դիրքերը
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին նախորդ շաբաթ բողոքի ակցիայի ժամանակ խոստացված աշխատավարձը դեռ չի վճարվել: Ինչպես 168.am-ին հայտնեց գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը, նախագահականում իրենց ասել էին, որ մինչև ամսվա վերջ են վճարելու, դեռ 2.5 օր կա, և աշխատակիցները հույսով սպասում են:
ՈՍԿԻ` գնման գին` 16125.36 (+506.55), բացթողնման գին` 17527.56 (+550.59), ԱՐԾԱԹ` գնման գին` 244.13 (+5.21), բացթողնման գին`265.36 (+5.66), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 17459.36 (-649.64), բացթողնման գին` 18977.57 (-706.13), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին`8986.66 (+93.98), բացթողնման գին` 9768.11 (+102.15):
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 29-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է ուղիղ 410 դրամ։ Ուրբաթ օրվա նկատմամբ ամերիկյան արժույթն էժանացել է 0.12%-ով կամ կես դրամով:
Կառավարության ղեկավարը ՀՀ գյուղատնտեսության նախարարի ուղեկցությամբ շրջել է գործարանի արտադրամասերով և երկու լաբորատորիաներով, ծանոթացել արտադրության ընթացքին, աշխատանքային պայմաններին, սանիտարահիգիենիկ համակարգին:
Roshen-ի կաթնային շոկոլադի մեջ հայտնաբերվել է բենզոպիրեն, որը համարվում է առաջին կարգի վտանգավորության նյութ։
Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ հանքարդյունահանման ոլորտի ձեռնարկությունները զգալիորեն ավելացրել են պետական բյուջե վճարած հարկերը:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության Թեթև արդյունաբերության ճյուղային միության ղեկավար Սուրեն Բեկիրսկին 168.am-ի հետ զրույցում դրական գնահատեց մասնագիտացված խանութի բացումը
Գ.Բեգլարյանը չի բացում բոլոր խաղաքարտերը ու չի բարձրաձայնում, որ «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագիրը պարզապես դատապարտված է իրագործման ու բոլորովին էլ կապ չունի Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերի հետ:
Այս տարի հանգստի նպատակով Վրաստան մեկնող հայերի թիվն ավելացել է: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Ճամփորդական գործակալների միության փոխնախագահ Եղիշե Թանաշյանը, թեև թվական տվյալներ դեռ չկան, բայց հարցումների, հետաքրքրվողների քանակից ելնելով` կարելի է ասել, որ Սև ծովի վրացական ափն իր գրավչությունը չի կորցնում հայերի համար:
Հուլիսի 22-26-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 84,827,350 ԱՄՆ դոլար 409.65 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 100,681,865 ԱՄՆ դոլար 410.83 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
Հուլիսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 62.7 մլն ԱՄՆ դոլար:
Տրանսպորտային ընկերությունները, միևնույն է, կստանան իրենց 150 դրամը։ Պարզապես այլ ճանապարհով՝ ուղեվարձի ավելացած մասը կվճարի ոչ թե թոշակառուն կամ ուղևորը, այլ քաղաքային բյուջեն
Վահագն Խաչատրյանի գնահատականով՝ տնտեսության զարգացում չկա, առավել ևս, եթե հաշվի առնվեն գազի հետ կապված դիտարկումները ։
Ամերիկյան «Forbes» ամսագրի ռուսական տարբերակը հրապարակել է Ռուսաստանի 6 գլխավոր հումորիստների ցանկը: Ցանկի 6-րդ հորիզոնականը զբաղեցնում է հայազգի հումորիստ Միշա Գալուստյանը: Նա մեկ տարվա ընթացքում 1,9 մլն դոլար է վաստակել: