Բաժիններ՝

Իրավիճակը նաև կառավարությանն է անհանգստացնում. Երվանդ Զախարյան

«Ընկերությունների բոլոր ներկայացրած փաստաթղթերը հիմնավորված են, թանկացումը արվում է մեկ նպատակով, որ բոլոր ընկերությունների հետագա անխափան աշխատանքը ապահովվի: Նախարարությունը գիտակցում է հարցի հնչեղությունը և քաղաքացիների, և ԱԺ կողմից, բայց, հավատացնումեմ Ձեզ, բոլոր ընկերությունների վիճակն ուսումնասիրելուց հետո է որոշումը կայացվել»,- այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ պատասխանելով ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե կառավարոթյունը մտադի՞ր է ամբողջական աուդիտ պահանջել, մտադի՞ր է դիվերսիֆիկացնել ընկերությունների գները, քանի որ բաշխիչ ցանցերը 14% եկամտաբերությամբ է աշխատում, մտադի՞ր է քննարկել համակարգի այլ աղբյուրից ֆինանսավորման հնարավորությունը, և չթողնել սպառողների վճարմանը:

Զախարյանը նշեց, որ պակասորդը 18 մլրդ է, 20 մլրդ դրամ չի: Նա վստահեցրեց, որ կառավարությունը մեկ անգամ ևս կուսումնասիրի տարբեր ընկերությունների շահույթի հարցերը:

Ըստ Մինասյանի՝ այսօրվա կենսամակարդակի ցուցանիշների պայմաններում բախվելու ենք տնտեսության և համակարգի փլուզմանը. «18 մլրդ դրամի համար, ստացվում է, անժամկետ բարձրացնում ենք այդ ծավալի արժեքը, որ ի՞նչ լինի: Հետագայում գերշահույթները ի՞նչ պետք է լինեն: Հաջորդ տարի հետ ենք գալո՞ւ ցածր սակագնի, թե ի՞նչ պետք է լինի: Կոչ եմ անում՝ թույլ չտալ բարձրացում, մինչև բոլոր հարցերի պատասխանը չլինի»:

Ե.Զախարյանի խոսքով՝ այսօր արդեն ուսումնասիրություն է իրականացվում համակարգի բոլոր ընկերութուններում, դա ավարտելուց հետո նախաատեսվում է ուսումնասիրել ամբողջ դաշտը, որ էներգետիկ համակարգում ծախսերը լինեն թափանցիկ և տեսանելի. «Իրավիճակը ոչ միայն ԱԺ-ին՝ ի դեմս Ձեզ, այլև կառավարությանն է անհանգստացնում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս