Պատգամավորների ծիծաղը դուր չեկավ Հովիկ Աբրահամյանին
«Կոնտինենտ Տեքս» ՓԲԸ-ի 150 աշխատակիցները դիմել են ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին՝ խնդրելով բարձրաձայնել իրենց խնդիրը: Ինչպես այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Լ.Սարգսյանը, ընկերությունը կարի ֆաբրիկա է, որի 100% բաժնետոսմերը պատկանում են ՀՀ ոստիկանությանը, կարել են ոստիկանական համազգեստներ: Սարգսյանը նշեց, որ այժմ ընկերությունը նպատակային սնանկացման է տարվում, մեկ տարի աշխատել են, բայց չեն վճարվել:
«Ես պատգամավորներին շատ եմ հարգում, մի պատգամավորի՝ մի քիչ առավել»,- հաճոյախոսեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ հարցը գրավոր ներկայացվի իրեն:
Հ.Աբրահամյանը սրտնեղեց պատգամավորներից ոմանց ծիծաղը, նա խորհուրդ տվեց չծիծաղել. «Անտեղի ծիծաղելով հարց չեք լուծում երկրում»:
«Ես անպայման զբաղվելու եմ հարցով օրենքի շրջանակներում, որպեսզի հաղթահարվի: Հիշում եք, չէ՞, ասել եմ՝ ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում»,- նկատեց Հ.Աբրահամյանը: