Բաժիններ՝

Հայաստանում կկառուցվի նոր՝ Հարավային երկաթուղին

ՀՀ կառավարությունը այսօր հավանություն է տվել Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման նախնական ծրագրին: ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին հանձնարարվել է կոնցեսիոների կողմից միջազգային չափորոշիչների համաձայն ներկայացված կոորդինատային չափագրման տվյալներն ստանալուց հետո երկամսյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման նախնական ծրագծի կոորդինատների տիրույթում ընդգրկված հողերի նպատակային նշանակության և կադաստրային արժեքների վերաբերյալ՝ հաշվի առնելով օտարման շերտի նախնական չափերը: ՀՀ նախարարներին, գերատեսչությունների ղեկավարներին և մարզպետներին հանձնարարվել է, որպեսզի յուրաքանչյուրն իր իրավասության սահմանում երկամսյա ժամկետում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ներկայացնի առաջարկություն երկաթուղու նախնական ծրագծում փոփոխություն կատարելու նպատակով: Տրանսպորտի և կապի նախարարությունն իր հերթին պետք է ՀՀ կառավարություն ներկայացնի այդ առաջարկությունները, երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկը և առաջարկություն՝ երկաթուղու կառուցման ծրագրի կառավարման սկզբունքների և մեխանիզմների վերաբերյալ: Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա երկրի հարավում ունենալ նոր ճանապարհ, որը կմիացնի հարավային և հյուսիսային շրջանները: Ճանապարհն ունի ռազմավարական և տնտեսական առաջնային նշանակություն որպես Հայաստանով իրականացվող տարանցիկ փոխադրում ապահովող ճանապարհ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս