
7000 անհատ ձեռներեցներ կարող են հրաժարվել իրենց ԱՁ վկայականներից

Կառավարության շենքի առջև այս պահին շարունակվում է ՓՄՁ ոլորտի առևտրականների բողոքի ակցիան։ Քիչ առաջ ակցիայի մասնակից Արտակ Խաչատրյանը հայտարարեց, որ մոտ 7 հազար բանավոր պայմանավորվածություն կա տարբեր անհատ ձեռներեցների հետ, ովքեր պատրաստ են հրաժարվել անհատ ձեռներեցների իրենց վկայականներից։ Այժմ այդ ամենը տեղի կունենա գրավոր կերպով. մինչև փետրվարի 2-ը անհատ ձեռներեցները դիմումներ կգրեն, և փետրվարի 2-ին բոլոր դիմումների փաթեթը կներկայացվի կառավարությանը։ Նա նաև հայտարարեց, որ այսօրվա ակցիայի ժամանակ իրենք կդիմեն անհնազանդ քայլերի։
Մանրամասները՝ առաջիկայում։