
Բողոքի ակցիայի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության շենքի դիմաց

Քիչ առաջ կառավարության շենքի մոտ ՓՄՁ ոլորտի առևտրականների բողոքի ակցիայի մասնակից Արտակ Խաչատրյանը հայտարարեց, որ ինքն սկսում է անժամկետ նստացույց, մինչև իրենց պահանջին համապատասխան պատասխան կլինի։ Նա փորձեց կառավարության աստիճանների վրա նստել, սակայն ոստիկանները թույլ չտվեցին, և հիմա նա նստացույց է սկսել կառավարության շենքի հարևանությամբ գտնվող ծառի տակ։
Նշենք, որ այս պահին կառավարության շենքի դիմաց լարված իրավիճակ է։ Ցուցարարները վանկարկում են «Ա-մո՛թ», «Պա-տաս-խա՛ն», «Վարչապետ իջի՛ր» և այլ կոչեր։
Մանրամասները առաջիկայում։
Լուսանկարը՝ News.am-ի