
Մեկ տարվա ընթացքում Հայաստանում բենզինը էժանացել է մոտ 11,8 տոկոսով

Բենզինի գինը Հայաստանում 2016 թվականի հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 11. 9 տոկոսով: Այս մասին են տեղեկացնում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները: 2015 թվականի հունվար-օգոստոսի համեմատ դիզելային վառելիքի գինը 2016 թվական ի հունվար-օգոստոսին էժանացել է 17,3 տոկոսով:
Միևնույն ժամանակ, սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 11.8% և 19.6% գնանկում:
Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գների անկումը պայմանավորված է համաշխարհային շուկայում նավթի գների անկումային տատանումներով: