Բաժիններ՝

Կառավարությունը հավանություն կտա ԲՀԿ-ական պատգամավորի առաջարկությանը

Հավանություն տալ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության նախագծին և այն սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀՀ կառավարությաունը որոշել հավանություն տալ Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետու-թյան օրենքի նախագծին։

ՀՀ կառավարության հոկտեմբերի 27-ի նիստի օրակարգում զետեղված փաստաթղթի համաձայն՝ օրենսդրական նախագծով առաջարկվում է սահմանել, որ ազատ տնտեսական գոտու շահագործող համարվող անհատ ձեռնարկատերերի՝ ազատ տնտեսական գոտու գործողության ընթացքում դրա շահագործումից ստացված եկամուտները եկամտային հարկով հարկման առումով համարվում են նվազեցվող եկամուտներ և չեն հարկվում եկամտային հարկով:

Բանն այն է, որ 2013 թվականից ուժը կորցրած ճանաչվեց «Եկամտահարկի մասին» օրենքը, և սկսեց գործել «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքը, որտեղ եկամտային հարկի գծով արտոնություններ նախատեսված չէին ազատ տնտեսական գոտու տարածքում գործունեություն իրականացնող հարկ վճարողների (անհատ ձեռնարկատերերի) համար:

Գործող օրենսդրության պայմանները հարկման տեսանկյունից անհավասար են այն անհատ ձեռնարկատերերի համար, ովքեր ցանկանում են ստանալ շահագործողի թույլտվություն եւ գործունեություն իրականացնել ազատ տնտեսական գոտիների տարածքներում:

Օրենքի նախագծի ընդունմամբ կվերացվեն հարկման անհավասար պայմանները ազատ տնտեսական գոտու շահագործող անհատ ձեռնարկատերերի համար, ինչը հնարավորություն կստեղծի զարգացնելու ազատ տնտեսական գոտիները, որոնք ուղղված են արտահանման խթանմանը եւ նպաստում են տնտեսական զարգացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս