Բաժիններ՝

Բանկերի ակտիվները գերազանցում են 3.6 տրլն դրամը

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող 19 առևտրային բանկերի ակտիվների ընդհանուր չափը 2016 թվականի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ կազմել է 3 տրիլիոն 621.9 մլրդ դրամ։

Տարվա սկզբի (2015 թվական դեկտեմբերի 31-ի) համեմատ բանկերի ակտիվներն աճել են շուրջ 143 մլրդ դրամով կամ 4.11%-ով։ Այս մասին են վկայում բանկերի կողմից հրապարակված՝ 2016 թվականի երրորդ եռամսյակի միջանկյալ հաշվետվությունների տվյալները (տվյալները մշակվել են B4B Pro համակարգով)։

Ակտիվների մեծությամբ առաջին տեղում Ամերիաբանկն է՝ 524.1 մլրդ դրամ, որին հաջորդում են Արդշինբանկը՝ 442.2 մլրդ դրամ և Հայբիզնեսբանկը 337.4 մլրդ դրամ։ Ակտիվների մեծությամբ առաջատար բանկերի թվում են նաև Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը (283.1 մլրդ դրամ), ՎՏԲ-Հայաստան բանկը (265.1 մլրդ դրամ) և HSBC Հայաստան բանկը (246.1 մլրդ դրամ)։

19 բանկերից 15-ի ակտիվների մեծությունը տարվա ընթացքում աճել է, 4-ինը՝ նվազել։

Կարդացեք նաև

assets1

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս