
Ութ ամսում Հայաստանում մսամթերքի արտադրությունն աճել է 9.3 տոկոսով

2016 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում մսամթերքի արտադրությունն աճել է 9.3%-ով և կազմել 3 հազար 788.8 տոննա։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները: 2016 թվականի հունվար-օգոստոսին մսի արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 4.1 տոկոսով և կազմել 26 հազար 144.8 տոննա, իսկ մսի կիսապատրաստուկների արտադրությունն աճել է 15 տոկոսով՝ կազմելով 304.3 տոննա։