
Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին տեղեկացնում է «Gazeta.ru»ն:
WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0․10 %-ով՝ հասնելով 50.47 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն էլ նվազել են 0.23 %ով՝ հասնելով բարելի համար 51.34 դոլարի: