Բաժիններ՝

Ֆինանսների փոխնախարարը պարզաբանում է, թե ինչու են Սերբիայի հետ կրկնակի հարկման համաձայնագիր կնքում

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է 2014 թվականի մարտի 10-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սերբիայի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին հարցը։

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը հայտարարեց, որ հիշյալ համաձայնագիրն ապահովում է հարկերից  խուսափելը կանխելու մեխանիզմներ, ինչպս նաև երաշխավորում է պայմանավորվող պետությունների  ազգային անձանց նկատմամբ հարկային խտրականության բացառում՝ համաձայնագրում ներառված հարկերի առնչությամբ. «Կոնվենցիայի կնքումը հնարավորություն կտա  զարգացնելու երկու պետությունների միջև ապրանքների և ծառայությունների շրջանառության ավելացումը, կապիտալի, տեխնոլոգիայի, մարդկանց շարժը, կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը»։

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ն է Հայաստան-Սերբիա առևտրաշրջանառությունը. «Մի քիչ վիճակագրությունը ներկայացրեք, Սերբիայից Հայաստան կամ Հայաստանից Սերբիա ի՞նչ գործունեություն կա, ի՞նչ ներդրումներ են կատարվում, ունե՞նք համատեղ ձեռնարկություններ, որպեսզի հասկանանք՝ այս համաձայնագիրը  պրոֆիլակտիկ բնո՞ւյթ է կրում, թե՞ կոնկրետ ակտիվացում կա, ու դրանից ելնելով՝ ուզում ենք  այդ խնդիրը լուծել»։

Փոխնախարարը նշեց, որ 2015 թվականին Սերբիայի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը շատ փոքր է եղել՝ 2.8 միլիոն դոլար, որը մեր ընդհանուր առևտրաշրջանառության մեջ կազմում է 0.06 տոկոս. «Առևտրային հաշվեկշիռը  բացասական է, մենք նրանցից ավելի շատ ներմուծում ենք, քան արտահանում ենք, բայց մեր արտահանման տեմպը դեպի Սերբիա 2015-ին ավելացել է 5.5 տոկոսով։ Թե ինչո՞ւ ենք գնում սրան, խնդիրն այն է, որ  երկիրը փորձում է տնտեսական կապերը զարգացնել բոլոր հնարավոր գործընկերների հետ, եթե անգամ կան խնդիրներ հիմնական գործընկերների հետ, չենք բացառում հարաբերություններն այլ գործընկերների հետ։ 2016 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ մենք արդեն 41 երկրի հետ ունենք կրկնակի հարկման համաձայնագրեր։ Հիմնական թիրախը եղել է եվրոպական երկրների հետ կնքելը, միայն Պորտուգալիայի հետ դեռ չենք բանակցել, մյուս բոլոր եվրոպական երկրների հետ բանակցել ենք»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31