Հայաստանում մրգերի գինն աճել են 2.1 տոկոսով
Հայաստանում 2016 թվականի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ մրգերի ապրանքախմբում արձանագրվել է 2.1 տոկոս գնաճ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, նախորդ տարվա նոյեմբերի նկատմամբ գնաճը կազմել է 17.7 տոկոս:
2016 թվականի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է տանձի՝ 8.8 տոկոս, դեղձի՝ 18.2 տոկոս, խնձորի՝ 20.9 տոկոս, խաղողի 36.1 տոկոս գնաճ: Դրան զուգընթաց, մանդարինի գինը նվազել է 27.8 տոկոսով, կիտրոնինը՝ 15.4 տոկոսով, նռանը՝ 12.2 տոկոսով, նարնջինը՝ 11.5 տոկոսով, արքայանարնջինը՝ 10.3 տոկոսով, ընկույզի միջուկինը՝ 4.4 տոկոսով, ադամաթզինը՝ 2.5 տոկոսով: