Բաժիններ՝

«Կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը չի կարող լինել տեսուչի 50-60 հազար դրամ աշխատավարձ ստանալու պայմաններում». Վախթանգ Միրումյանը` ՊԵԿ աշխատակիցների պարգևատրման համար 800 մլն դրամ հատկացնելու մասին

«Միակողմանի չի կարելի գնահատել այդ երևույթը, որովհետև, եթե մենք ասում ենք` մենք թևակոխել ենք բարեփոխումների փուլ, մենք գնում ենք կոռուպցիոն ռիսկերի նվազմանը, մենք գնում ենք անբարեխիղճ աշխատակիցներից ձերբազատմանը, բնականաբար, դա չի կարող լինել ցածր աշխատավարձի պայմաններում: Տրամաբանական է, որ մարդիկ ունենան համապատասխան վարձատրություն, և լուծման բանաձևը մեկն է, եթե մենք ուզում ենք կոռուպցիոն ռիսկերը բացառենք և գնանք կոռուպցիոն ռիսկերի նվազման, բնականաբար, դա չի կարող լինել տեսուչի 50-60 հազար դրամ աշխատավարձ ստանալու պայմաններում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) փոխնախագահ Վախթանգ Միրումյանը` մեկնաբանելով ՊԵԿ աշխատակիցների պարգևատրման համար բյուջեից 800 մլն դրամ հատկացնելու վերաբերյալ կառավարության որոշումը:

Ըստ նրա` ՊԵԿ-ը խնդրել է կառավարությանն աջակցել իրենց, որպեսզի կարողանան բարեխիղճ աշխատակիցների ընդգրկումով առաջիկայում հավաքագրել ավելի շատ հարկեր: Վ.Միրումյանի խոսքով` դեռևս հայտնի չէ, թե որ աշխատակիցներն են ստանալու այդ պարգևատրումները: Նա նշեց, որ պարգևատրումը կկատարվի նոր ռեյտինգավորման համակարգի արդյունքներով, որով գնահատվում է տարբեր ստորաբաժանումների աշխատանքը, և ըստ այդմ՝ մարդիկ կստանան իրենց վարձատրությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս