57.9 մլն դրամ՝ խորհրդարանական ընտրությունների համար գնումներ կատարելու նպատակով

Գործադիր մարմնի այսօրվա նիստի ընթացքում որոշում կայացվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 57,896.1 հազար դրամ։ ՀՀ կառավարոթյան աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ 2017թ. Ազգային ժողովի ընտրությունները պատշաճ կազմակերպելու համար մի շարք հրատապ խնդիրներ են առաջացել, որոնք պահուստային ֆոնդից ֆինանսավորում են պահանջում։ Նա նշեց, որ որոշմամբ առաջարկվում է սահմանել նաև գնման ընթացակարգի առանձնահատկությունները՝ հաշվի առնելով խնդրի հրատապությունը։

Ըստ որոշման հավելվածի՝ առաջարկվում է գնել համակարգիչներ, ծրագրային ապահովում և այլն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031