«Սա անհուսալի պարտքերի դուրսգրման օրենք է». Միքայել Մելքումյան
Այսօր ԱԺ-ում քվեարկության դրվեց նաև Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին և կից ներկայացված օրենքների փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որն ընդունվեց միաձայն՝ 101 կողմ ձայներով։
Քվեարկությունից առաջ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ ինքը մի քանի ամիս առաջ ներկայացրել է հարկային համաներման մասին օրենսդրական նախաձեռնություն. «Սակայն մենք երեկ օրվա վերջում շատ կարճ քննարկեցինք հարկային համաներման մոտ օրենք, որը, փաստորեն, անհուսալի պարտքերի դուրսգրման օրենք է, որովհետև ներկայացնում է այսօրվա տույժ ու տուգանքների 5 տոկոսը։ Այսօրվա դրությամբ մենք ունենք 130 միլիարդ դրամի մայր պարտքեր և մոտավորապես 65 միլիարդ դրամ տույժ ու տուգանքներ, իսկ սա ընդամնեը 3 միլիարդի մասին է խոսքը։ Մենք առաջին ընթերցմանը կողմ կքվեարկենք, կտանք մի շարք առաջարկություններ։ Դատարաններում հերթ է սնանկացման վարույթների մասով, պետք է կարողանանք ճիշտ քաղաքականություն վարել»։