
«Տնտեսությունը պետք է զարգանա՝ ի հաշիվ արտահանման». Սուրեն Կարայան

«Արտահանման մասով աճի այն տեմպերը, որ ունեցել ենք 2016 թվականին, առնվազն կպահպանենք, և այդ տեմպերն ավելի կգերազանցենք: Ներդրումների մասով ևս աճի տեմպեր կունենանք: 2016թ. վերջին եռամսյակում բավականաչափ աշխատանքներ իրականացրել ենք, նախապատրաստել ենք դաշտը և ակնկալում ենք, որ 2017թ. և՛ տնտեսական աճը, և՛տնտեսական ակտիվության բոլոր ցուցանիշները, այդ թվում` արդյունաբերության ու արտահանման, լուրջ աճ կունենան»,- այս մասին այսօր լրագրղների հետ զրույցում ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
Հարցին՝ ի՞նչ է փոխվել վերջին ամիսների ընթացքում՝ հաշվի առնելով վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, որ Հայաստանի տնտեսության վիճակը շատ ծանր է, Սուրեն Կարայանը պատասխանեց. «Մենք վերանայեցինք տնտեսական զարգացման մոդելը և հիմնական շեշտը դնում ենք, որ տնտեսությունը զարգանա առաջարկի հիման վրա։ Ելնելով փոքր տնտեսության առանձնահատկություններից՝ մենք հիմնական շեշտը դնում ենք, որ տնտեսությունը պետք է զարգանա՝ ի հաշիվ արտահանման»։