ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է վարկային քարտեր առաջին տարվա համար անվճար սպասարկմամբ
ՎՏԲ-Հայաստան Բանկը իր հաճախորդներին հնարավորություն է տալիս ստանալ վարկային քարտ՝ առանց ժամանակի ավելորդ կորստի և լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման անհրժեշտության:
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները, ձևակերպելով Բանկի նշված վարկային ծառայույուններից որևէ մեկը՝ բնակելի անշարժ գույքի ձեռք բերման կամ կառուցման հիպոթեք, վերանորոգման հիպոթեք կամ “Ունիվեսալ” առանց գրավի ապահովման սպառողական վարկ, ստանում են հնարավորություն հիմնական վարկին զուգահեռ ստանալ վարկային քարտ Companion Card.
Հիմնական վարկի դրական որոշման դեպքում, ինչպես նաև Հաճախորդի վարկունակության գնահատման Բանկի հաշվարկներից ելնելով, հաճախորդի համար ավտոմատ կերպով հաստատվում է Companion Card.
Companion Card վարկային քարտը տրվում է MasterCard միջազգային վճարային համակարգի քարտով մինչև 24 ամիս ժամկետով, սկսած 19% դրույքաչափից դրամային վարկերի համար: Վարկային քարտին ամրագրվում է միաժամանակ 4 հիմնական արժույթներ (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո, ՌԴ ռուբլի), ինչը հաճախորդին հնարավորություն է տալիս խնայել փոխարկումների ժամանակ: Companion Card ստանալու համար լրացուցիչ փաստաթղթեր չեն պահանջվում:
Ներկա դրույամբ Բանկը զրոյացրել է Companion Card վարկային քարտի առաջին տարվա սպասարկման վճարը, իսկ սկսած երկրորդ տարվանից միջնորդավաճարը գանձվում է ըստ հաճախորդի ցանկության՝ ամենամսյա կամ տարեկան:
Ծառայության մասին մանրամասն տեղեկություններին և Companion Card վարկային քարտի սակագներին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, ինչպես նաև զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով: