«Հանքարդյունաբերությունը, եթե կատարվում է պատասխանատու և թափանցիկ կերպով միջազգային բնապահպանական և սոցիալական ամենաբարձր չափանիշներին համահունչ, կարող է լինել հաջող և արդյունավետ ներդրում Հայաստանի ժողովրդի համար»,- այս մասին այսօր ԱՄՆ դեսպանատան, HSBC Հայաստանի հետ համատեղ կազմակերպված «Ժամանակակից հանքարդյունաբերություն» թեմայով մեկօրյա համաժողովի ացան խոսքում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ անդրադառնալով հայ-ամերիկյան առևտրատնտեսական կապերի զարգացմանն, այդ թվում հանքարդյունաբերության ոորտում:
«Մենք ուզում ենք, որ նրանք աճ ունենան և միաժամանակ պահպանվի երկրի բնական գեղեցկությունը, ներդրումներ կատարվեն այն համայնքներում, որտեղ արդյունահանում են իրականացնում, և ապահովվի աշխատուժի պաշտպանվածությունը», – ասաց դեսպան Միլսը:
«Վերահսկիչ պալատն արձանագրում է միայն փաստեր, արձանագրության հիման վրա էլ կազմվում են ընթացիկ հաշվետվությունները»,- 168.am-ին ՎՊ-ի պաշտոնական տեսակետը փոխանցեց պալատի մամուլի քարտուղար Արամ Ալավերդյանը` մեկնաբանելով «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) հայտարարությունը, որ ՎՊ-ն թերի ուսումնասիրություն է կատարել:
Ընդհանուր առմամբ, 2016 թվականի ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջել է 2.25 տոկոսային կետով, որից 0.75 տոկոսային կետը՝ Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք։
«Մենք միջինում 570-580 հազար աշխատողներ ունենք: Նրանց մասով հաշվարկվել է՝ մուտքային ցուցանիշն ինչքան է լինելու. ստացվում է` տարեկան մոտ 6.2-6.3 մլրդ դրամ է լինելու»:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ այսօր՝ նոյեմբերի 15-ին, կազմել է 478.9 դրամ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը:
2016 թ. նոյեմբերի 15-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով
Ռուսաստանի ՀՆԱ-ի անկումը 2016թ. երրորդ եռամսյակում կազմել է 0.4%, ասվում է Ռուսաստանի պետական վիճակագրական դաշնային ծառայության («Ռոսստատ») հայտարարության մեջ։
«Տեղերն էլ ցույց ենք տալիս, թե որտեղից: Հերիք է ասեն` որտեղի՞ց: Լավ էլ տեղերը կան, լավ էլ ստվերային շրջանառությունը 2.5-3 անգամ աճեց դրոշմապիտակներից հետո: Ավելին` ո՞վ է խանգարում իրենց, որ հիմա պետական կառույցների բենզինի ծախսը 430 դրամով է հաշվարկված, բայց բենզինի գինն ընկել է այսօր, լիտրը 350 դրամ է և շարունակելու է իջնել»:
«Պետությունը չի կարող պարտադրել, որ գործարքները կնքվեն այս կամ այն արժույթով: Դա կնշանակի, որ պետությունն անուղղակիորեն իր վրա է վերցնում փոխարժեքի ռիսկը: Փոխարժեքի բարձրացումից կամ իջեցումից տնտեսավարողը համապատասխանաբար կարող է կամ շահել կամ տուժել: Հիմա գտնվում ենք այն փուլում, որ կենտրոնական բանկերի և մասնագետների մակարդակով քննարկում ենք մեխանիզմներ»,- ասաց Վարդան Արամյանը:
200 խոշորագույն հարկատուներից 115-ը ավելացրել են հարկերը, 85-ը՝ նվազեցրել։
«Մենք պետք Է հասկանանք՝ ինչ ոլորտներում մրցակցային առավելություններ ունենք համաշխարհային մասշտաբով, որտեղ ենք մենք մասնագիտանում եւ ինչ թրենդ կարող ենք ձեւավորել: Եվրասիական տնտեսական միությունը կարող Է ապագա ունենալ միայն այն դեպքում, եթե մենք կարողանանք մրցակցել գիտելիքների արտադրության մեջ: Խոսքը մեր գիտական ու ինտելեկտուալ ներուժի մասին Է»:
Մեծ Բրիտանիայի ընկերությունները Եվրամիությունից երկրի դուրս գալու որոշումից հետո հետաձգել կամ ընդհանրապես հրաժարվել են 65,5 մլրդ ֆունտ ստեռլինգ (82 մլրդ դոլար) գումարի ներդրումներից:
Անհրաժեշտ է վերանայել Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երի զարգացման սխեման, որը հաստատվել է դեռևս 2009 թվականին։ Վարչապետի հանձնարարությամբ քննարկելով հարցը՝ նման եզրակացության են եկել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, Բնապահպանության նախարարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասնագետները։
Վերահսկիչ պալատ – Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ հակամարտությունը, ինչպես երևում է, նոր թափ է ստանալու։
Հիմք ընդունելով «Նաիրիտ գործարան» ՓԲԸ բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը հայտարարել է մրցույթ մասնավոր ներդրողի ներգրավմամբ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ արտադրական ենթակառուցվածքների վերագործարակման նպատակով։
Ցանկացած համակարգ անարդար մոտեցումներով ծանրաբեռնելու դեպքում, անգամ շատ լավ նախագծված համակարգը դատապարտված է ձախողման: Նման տեսակետ լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` խոսելով ազգ-բանակ գաղափարախոսության, միլիոնատեր գեներալների և բանակում չարաշահումների պատճառով աշխատանքից հեռացված պաշտոնյաների պատասխանատվության անհրաժեշտության մասին:
«Վերակառուցում նշանակում է, որ դու քո պարտքային պարտավորությունները չես կարողանում կատարել, ունես լիկվիդայնության խնդիր և գնում ես վերակառուցման: Այլ երկրների հետ համեմատական ձևաչափում մենք նվազ պատքի բեռ ունեցող երկիր ենք համարվում: Այդ դեպքում տրամաբանությունը ո՞րն է, որ խոսենք պարտքի վերակառուցման մասին»,- ասաց Վ.Արամյանը:
Հաջորդ տարի Հայաստանի տնտեսության 3.2% աճի շրջանակներում դրված սցենարը գլոբալ տնտեսության, մասնավորապես` Ռուսաստանի տնտեսության, միջազգային շուկայում հանքահումքային գների աճն է: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, այս սցենարից եթե որևէ շեղում լինի, դա կազդի մեր ՀՆԱ աճի վրա:
Լավ ապրելու համար, ըստ մեր հայրենակիցների, 1 շնչին ամսական անհրաժեշտ է 250672 դրամ կամ 603 դոլար
«Եթե մարդը նստած է իր աթոռին և որևիցե ավելացված արժեք չի ստեղծում, ես որպես ՀՀ ֆինանսների նախարար պետք է անտարբեր չլինեմ դրա նկատմամբ»:
Յուրաքանչյուր հինգերորդ հարցվողի (20.1%) համար ինչպես 2014թ.-ին, այնպես էլ 2015թ.-ին ամենակարևորը բնակարանային հիմնահարցն է
ՀՀ Վերահսկիչ պալատը փաստել է, որ ակտիվների ոչ արդյունավետ կառավարման արդյունք է այն, որ «Սորսիո» ընկերությունում ունեցած 50% բաժնեմասն օտարելու արդյունքում Հիմնադրամը ստացել է ընդամենը շուրջ 3 մլն ՀՀ դրամի եկամուտ:
Հայաստանում 2016 թվականի հունվար-սեպտեմբերին հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեությունից ստացված հասույթը կազմել է 114 մլրդ 465,9 մլն դրամ:
Ըստ հարցվածների ինքնագնահատման` 2015թ.-ին իրենց հարուստ չեն համարել ոչ ոք՝ 2008թ.-ի 0.2%-ի համեմատ
Առավել քան հեռանկարային ընկերության բաժնետոմսերը օտարվել են 18.5 մլն դրամով։
Հայաստանում 2016 թվականին հունվար-սեպտեմբերին փոստային և սուրհանդակային ծառայություններից ստացված հասույթը կազմել է 3 մլրդ 57.9 մլն դրամ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն աճել է 42.7 տոկոսով:
2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 50023 գործարք
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Հայաստանի ֆինանսների վիճակագրությունը