Ապրիլի 28-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39261175 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
Ծրագիրը ֆինանսավորվելու է Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի կողմից համատեղ:
Փոխանցումների ակտիվությունը թուլացել է և գնալով թուլանում է։ Իհարկե, 3,5 մլրդ դրամն աշխարհասփյուռ հայության հնարավորությունների համեմատ չնչին գումար է։ Իսկ թե ինչու ավելի շատ չփոխանցվեց, այլ հարց է։ Համոզված ենք, որ, Աստված մի արասցե, լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում հասարակությունը կմոբիլիզացնի ոչ միայն՝ մարդկային, այլ նաև՝ ֆինանսական ռեսուրսը։
Ներդրումների ծավալը կազմում է 5 մլրդ դրամ, մինչև 2017թ. կստեղծվեն 250 աշխատատեղեր:
Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-27 ժամանակահատվածում՝ 4, 892 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից, ընդհանուր առմամբ, փոխանցվել է 3,634,874,593 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները, իսկ միայն ապրիլի 27-ին՝ 147,288, 959 մլն դրամ՝ փոխանցված 78 անձանց կողմից:
«Մեր ուսումնասիրությունները և վերլուծությունները շատ հստակ ցույց են տալիս, որ նման երևույթները չեն կարող պայմանավորված լինել հարկային գործիքակազմով»,- ասաց նա:
Համաշխարհային բանկը կտրամադրի 30 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկ՝ 14.5 տարի արտոնյալ և 25 տարի ընդհանուր մարման ժամկետով:
ՀՀ 21 առևտրային բանկերը միասին 2016 թվականի առաջին եռամսյակում պետբյուջե են վճարել ընդհանուր առմամբ 9 մլրդ 324.9 մլն դրամի հարկեր և տուրքեր։
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԲ երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին։
«Մենք Ազգային Ժողով ենք ուղարկել Հարկային օրենսգիրքը, որը ենթադրում է խոշորածավալ փոփոխություններ ոչ միայն մոտեցումներում, այլև իրականացման մեխանիզմներում: Հարկ է, որ բոլոր գերատեսչությունները նկատի ունենան, թե ինչպիսի փոփոխությունների սա կարող է բերել իրոնց ոլորտներում»,- այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Apple-ը նշել է, որ ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում վաճառել է 51,2 միլիոն iPhone, մեկ տարի առաջվա 61,2 միլիոնի համեմատությամբ: Հրապարակված հաշվետվության համաձայն՝ հասույթը գրանցվել է 50,6 միլիարդ դոլարի, մեկ բաժնետոմսի շահույթը՝ 1,9 դոլարի մակարդակում: Այս ցուցանիշները ցածր են ստացվել վերլուծաբանների գնահատումից:
Իտալիայի Սարդինիա կղզու Օլոլայի կոմունայի վարչակազմը որոշել է պայքարել բնակավայրերի ամայանալու դեմ՝ տները վաճառելով 1 եվրոյով: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները:
Հատուկ հաշվեհամարին առկա գումարի մեծ մասը՝ 55%-ը, ՀՀ դրամով է։ Դոլարով փոխանցված գումարների տեսակարար կշիռը 33% է, ռուբլիով՝ 11%, եվրոյով՝ 1%-ից քիչ։
Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-26 ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, փոխանցվել է 3,487,585,633 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները, իսկ միայն ապրիլի 26-ին՝ 33 մլն դրամ՝ փոխանցված 98 անձանց կողմից:
«Քանի որ օտարերկրյա արժույթով կրեդիտ քարտերի օպերացիաները սպառողական վարկերի կատեգորիային են պատկանում, ապա բանկերը դրանք որոշ ժամանակով դադարեցրել են»,- հայտնել են Բանկերի միությունից:
«Յունիբանկը» ստեղծել է corp.unibank.am կայքը հատուկ իր բաժնետերերի և ներդրողների համար:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստը:
Առաջարկվում է ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազի սպառում ունեցող բնակչության համար յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր գազի սակագինն իջեցնել՝ դարձնելով 146 հազար 700 դրամ՝ ներկայում գործող 156 հազար դրամի փոխարեն։ Այսինքն` բնակիչների համար գազի մեկ խմ սակագինը 156-ից կդառնա 146,7 դրամ:
Montblanc ընկերությունն ի պատիվ իր 110-ամյակի թողարկել է գրող գործիքների Rouge & Noir Special Edition հատուկ շարքը: Այն իրենից ներկայացնում է ընկերության՝ XX դարի սկզբի ամենաառաջին հավաքածուներից մեկի արդի ընթերցումը:
Կրկին անդրադառնում ենք ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի՝ մաքսային ծառայության կողմից հրապարակված արտաքին առևտրի ցուցանիշներին։ Այս անգամ կբացենք փակագծերը՝ ինչ են արտահանում Հայաստանից, ինչ ծավալով և ինչ արժեքով, և որ երկրներ։
Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը ապրիլի 26-ին կազմել է 479.49 դրամ
Բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) Ազգային Առանցքային Ցուցանիշների հանձնաժողովը հիմնադրվել է 2007թ.: Հանձնաժողովի աշխատանքները միտված են ազգային ռեսուրսների արդյունավետ կառավարման համակարգերի բարելավմանը: Ազգային առանցքային ցուցանիշների համակարգի ձևավորումը յուրաքանչյուր երկրի համար կայուն և անվտանգ զարգացման ապահովման կարևոր գործոն է:
Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-25 ժամանակահատվածում 4,716 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է, ընդհանուր առմամբ, 3,454,515,934 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները, իսկ միայն ապրիլի 25-ին՝ 46,203,266 դրամ՝ փոխանցված 156 անձանց կողմից: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
48 պատգավորներ չեն մասնակցել քվեարկությանը, այդպիսով` քվորում չապահովվեց, և երրորդ ընթերցմամբ ներկայացված օրինագիծը մերժվեց
«Պեղեք Բաղդասարովին, գտեք, թող գա պատասխանավություն կրի»,- պահանջեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Չինաստանի մայրաքաղաքում բացվել է երկրում խոշորագույն Auto China 2016 միջազգային ավտոսալոնը: 220 հազար քառակուսի մետր տարածքում ներկայացված են աշխարհի 14 երկրների ավտոարտադրողների հազարից ավելի ավտոմեքենաներ: Կազմակերպիչների գնահատումների համաձայն՝ այս տարի «Ինովացիոներից դեպի տրանսֆորմացիա» նշանաբանի ներքո անցկացվող ցուցահանդես կայցելի ավելի քան 800 հազար մարդ, ներառյալ մի քանի հազար լրագրողներ:
Ի՞նչ ենք արտահանում Սինգապուր։ Ընդամենը 7 անուն ապրանք, որի առյուծի բաժինը (400,7 հազար դոլարից 347,3 հազարը) ձեռքի ժամացույցներ են
Մեծ Բրիտանիայի ամենահարուստ բնակիչներն առաջին անգամ դարձել են Դեւիդ եւ Սայմոն Ռուբեն եղբայրները, որոնց կարողությունը գնահատվում է 13,1 մլրդ ֆունտ ստեռլինգ (18,8 մլրդ դոլար): Այս մասին հայտնել է The Sunday Times թերթը, որը հրապարակել է Միացյալ Թագավորության՝ առավել ունեվոր ռեզիդենտների ցուցակը:
«Ռուսաստանը Սիրիայում կանցկացնի ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ, ինչպես նաև վառելիք կմատակարարի սիրիական էլեկտրակայաններին»,- RIA Novosti-ին հայտնել է Սիրիայի վարչապետ Վաիլ ալ-Խալիքին:
Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստները 2015 թվականի ընթացքում ավելացել են 285.85 մլն դրամով և տարվա վերջին կազմել 1 մլրդ 775 մլն 294.1 հազար դոլար