«Մեր գործընկերները հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ անել». Արմեն Ավակ Ավակյան

Հայաստանի զարգացման հիմնադրամն այսօր հայ-հնդկական գործարար համաժողով է կազմակերպել Հնդկաստանի արդյունաբերական ասոցիացիայի պատվիրակության հայաստանյան գործարար այցի շրջանակում։

Համաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը նշեց, որ ՀՀ-ում արդեն գործող հնդկական ձեռնարկությունների մասին տեղյակ չէ, որոնք ցանկանում են ընդլայնվել, սակայն նոր կապերի համար լավ հիմքեր կան:

«Մեր գործընկերները հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ անել դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում»,- ասաց Ավակյանը:

Համաժողովին մասնակցում են Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգենդրա Սանգուանը, Հնդկաստանի արդյունաբերական ասոցիացիայի գլխավոր տնօրեն Շրիքումար Նաիրը, պաշտոնյաներ և շուրջ 50 գործարարներ՝ երկու երկրներից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930