
90 մլն դոլարի մարդասիրական օգնություն՝ հունվար-օգոստոսին

2017 թվականի հունվար-օգոստոսին մարդասիրական օգնության կարգով Հայաստան է ներկրվել 1 569.7 տոննա քաշով ապրանք՝ 89.9 մլն դոլար մաքսային արժեքով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ստացված օգնության ծավալը եռապատկվել է։
Մարդասիրական օգնության մեծ մասը քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք է։ Հունվար-օգոստոսին ներկրվել է 77 մլն դոլարի քիմիական արդյունաբերության արտադրանք՝ 4.6 անգամ ավելի շատ, քան 2016 թվականի հունվար-օգոստոսին։