Կառավարությունը քննարկում է ներքին սեկվեստոր իրականացնել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ կառավարությունը քննարկում է ներքին սեկվեստոր՝ բյուջեով նախատեսված ծախսերի կրճատում իրականացնել: Պետք է բոլոր գերատեսչություններում աշխատողներ կրճատեն, ինչպես նաև՝ որոշ ոչ այնքան հրատապ ծախսեր:

«Այդպիսով, քննարկվում է 7-10 տոկոս ներքին խնայողություն իրականացնել, կամ, որն ավելի ճիշտ է, առնվազն այդքան գումարի դեֆիցիտ է առաջանում: Կառավարությունը բացահայտ կրճատում՝ սեկվեստոր, չի հայտարարի, քանի որ դա կունենա քաղաքական մեծ հնչեղություն, և արդյունքում ինքը քննադատության թիրախ կդառնա, բայց որոշել են ֆինանսական դեֆիցիտի արդյունքում այդ ամենը կազմակերպել ներքին կարգով՝ քաղաքական դաշտից հեռու»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930