Մեկ տարվա ընթացքում (01.09.2016-31.08.2017թթ.) Պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 1,139,451.1 մլն դրամ հարկային և մաքսային եկամուտներ՝ ԱԱՀ վերադարձի գումարը ներառյալ, ինչը շուրջ 6.6 տոկոսով կամ 70,867.1 մլն դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը:
Հայաստանի պետական պարտքը շարունակում է իր «հաղթարշավը»: Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օգոստոսի 31-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 259.5 մլն դոլար: Այդ գումարից 5 մլրդ 685.6 մլն դոլարը կառավարության պարտքն է, որից միայն 4 մլրդ 447 մլն դոլարը՝ արտաքին պարտքը:
ԱՄՆ-ի պետական պարտքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 20 տրիլիոն դոլարի նշագիծը:
Բիզնեսին ներդրումների արագ հետգնման և շրջանառու միջոցներ ունենալու հնարավորություն է ընձեռվում: Այս մասին սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը նշել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:
«Լուծարել այն անիմաստ մարմինը, որի անունն է Ազգային ժողով, որովհետև 10 հազար դրամով ընտրվածների գինն ընդամենը սա է լինելու: Սա քայլերի հիմքն է: Այս պառլամենտը պետք է լինի քաղաքական մրցակցության տեղ, ոչ թե թաղի խուժանի և մյուսի հորեղբոր տղու»:
2017-ի մայիսին աշխատուժի պահանջարկը եղել է 2711՝ նախորդ տարվա նույն ժամանակի 2392-ի համեմատ: Հունիս ամսին աշխատուժի պահանջարկը կազմել է 3098՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2612-ի համեմատ, իսկ հուլիս ամսին աշխատուժի պահանջարկը բարձրացել է 444-ով՝ դառնալով 3190:
2017թ.-ի սեպտեմբերի 11-ից «Յունիբանկ» ԲԲԸ-ն սկսում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հերթական թողարկումը: Դոլարային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 5.75%, շրջանառության ժամկետը` 36 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի մարումը կիրականացվի 11.09.2020թ.-ին:
«Ես այս օրենքի ջատագովն եմ, կողմնակիցն եմ»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, ինչպես նաև «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ:
Այսօր ԱԺ-ում քննարկվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, ինչպես նաև «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
«Մենք չենք ցանկանում ստեղծել մի իրավիճակ, որ նման ներդրումային ծրագրեր ունեցող կազմակերպություները մի քանի ամիս ևս սպասեն մինչև օրենքն ուժի մեջ կմտնի»,- մանրամասնեց նա:
«Ասել, թե խորհրդատվության վրա շատ է գնում կամ քիչ, դժվար է դրան պատասխանել, որովհետև պետք է ունենանք գործիք: Լավ խորհրդատվությունը միշտ էլ թանկ արժի»:
Վարչապետը համոզմունք է հայտնել, որ նորանկախ Հայաստանի տնտեսական համակարգի կայացման և զարգացման գործընթացում ինչպես ՀԲ թիմից, այնպես էլ Հայաստանից ներգրավված մասնակիցները կշարունակեն համատեղ ջանքերով իրենց փորձառությունն ու գիտելիքները լավագույնս ծառայեցնել ապագա Հայաստանի տեսլականի իրագործմանը:
«Հուսով ենք, որ կկարողանանք ձեր վստահությունը ձևավորել նաև ապագա տարիներին: Մեր սկզբնական՝ սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագիրը հնարավորություն է տվել ավելի քան 1000 միկրոծրագրեր ֆինանսավորել ավելի քան 300 համայնքներում, դա հնարավորություն է տվել ներդրումներ կատարել նախակրթարաններում, ոռոգման և խմելու ջրի համակարգերում»:
Կ. Կարապետյանը նկատեց, որ Համաշխարհային բանկի կողմից նախորդ 25 տարվա ընթացքում ցուցաբերած աջակցությունը շատ «տպավորիչ» է. «Նախաձեռնվել է 95 ծրագիր, որոնց գումարային ֆինանսական հոսքը կազմել է 2.3 միլիարդ ԱՄՆ դոլար: Այժմ Բանկի վարկային պորտֆելը Հայաստանում 620 միլիոն դոլարի սահմաններում է»:
Ինչպես է ՏԶՆ նախարարությունը ստանում ներդրումների թիվը և ինչ պետք է իմանալ ցուցանիշների ու խոստումների մասին
ՀՀ առևտրային բանկերի չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը բանկերի ընդհանուր ակտիվների մեջ 2017 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է 6.01%
iPhone X-ը կունենա նոր եզակի հնարավորություններ, օրինակ, դեմքի նույնականացման ֆունկցիա
ՀՀ եվրոպարտատոմսերի միջին եկամտաբերությունը տարվա առաջին 7 ամիսների կտրվածքով կազմել է 6.21%։
Այս տարվա հունվար-հուլիսին դոլարայնացման մակարդարդակը հանրապետությունում նվազել է բոլոր ուղղություններով։
Վերաարտահանման ծավալները շատ փոքր են, հիմնականում տեղում արտադրված արտադրանքն է արտահանվում ԵԱՏՄ շուկաներ։ Ընդ որում՝ ԵԱՏՄ շուկա արտահանվում է մեր պատրաստի արտադրանքը, որի մեջ հանքահումքային կամ այլ տիպի ապրանք չի մտնում, որոնց ավելացված արժեքը բավականին փոքր է։
Սեպտեմբերի 4-8-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
ՀՀ-ում Բրազիլիայի դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն Հայաստանի կողմից ցանկանում է տեսնել էլ ավելի մեծ ջանքեր հայ-բրազիլական տնտեսական հարաբերությունների զարգացման հարցում: Նրա խոսքով՝ հայ ներկայացուցիչները պետք է մասնակցեն Բրազիլիայում պարբերաբար կազմակերպվող առեւտրային տոնավաճառներին՝ ավելի ընդգրկուն կերպով Հայաստանը բրազիլացիներին ներկայացնելու համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են նաև հոկտեմբերին Երևանում անցկացվելիք հայ-ռուսական արդյունաբերական ֆորումի անցկացումը, որի շրջանակում նախատեսվում է երկկողմ մի շարք համաձայնագրերի ստորագրում:
Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը 2016 թվականի սեպտեմբերի 8-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ Հովիկ Աբրահամյանը հրաժարական ներկայացրեց: Ու, ըստ էության, հենց այդ օրվանից սկսվեց նոր վարչապետ Կարեն Կարապետյանի, այսպես ասենք՝ էպոխան:
Առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսության մեջ արված ներդրումները չեն գերազանցում ծիծաղելի 40 միլիոն դոլարը, և նույնիսկ ամենավառ երևակայություն ունեցող մարդը չի կարող հավատալ, որ մինչև տարեվերջ Կարեն Կարապետյանը կարող է ապահովել խոստացած 830-850 միլիոն դոլարի ներդրումը:
ՀՀ կառավարությունը երեք տարի ժամկետով հետաձգեց «Քեյր Գրուպ» ՍՊԸ-ի ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը:
2017 թվականին հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ընդհանուր ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է -51.2 միլիոն ԱՄՆ դոլար, որից օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը` 35.6 միլիոն ԱՄՆ դոլար:
Արդյունքում 2017թ.-ի տարեսկզբին հաստատված աշխատավարձի ֆոնդը 389.203,5 հազար դրամով չի բավականացնում մինչև տարեվերջ աշխատավարձ (հիմնական աշխատավարձ, հավելավճարներ և արձակուրդային վճարներ) վճարելու համար: Դա հետևանք է նաև 2017թ.-ի ընթացքում ազատված աշխատակիցներին նախորդ տարիների չօգտագործված արձակուրդների օրերի դիմաց վճարված դրամական հատուցումների (վերջնահաշվարկների):
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է խրախուսել պարտաճանաչ հարկ վճարողներին: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը սեպտեմբերի 7-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 8 հարկ վճարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 11 ներկայացուցիչներից 3-ը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին:
«Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման համար անհրաժեշտ է անցում կատարել շուկայի նոր մոդելի, ինչը կնպաստի մեծածախ և մանրածախ շուկաների արդյունավետության բարձրացմանը, իսկ միջպետական առևտրի խթանումը հնարավորություն կընձեռի ներքին շուկայում ունենալ մրցակցության որոշակի տարրեր»: