Բաժիններ՝

Հայաստանին տրամադրած օգնության ծավալն աճել է

Մարդասիրական օգնության կարգով նախորդ տարվա հունվար-նոյեմբերին Հայաստան է ներմուծվել 97 մլն 695.0 հազար դոլարի համարժեք ապրանք: Այն 2.2 անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 44 մլն 334.1 հազար դոլարին համարժեք մարդասիրական օգնությունից: Այս մասին են փաստում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները:

Ստացված օգնության 81 մլն 206.2 հազար դոլարը կազմել է քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 3 մլն 798.9 հազար դոլարը՝ մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները, իսկ 3 մլն 686.0 հազար դոլարը՝ մանածագործական իրերը:

Հայաստանին տրամադրած մարդասիրական օգնության ծավալով հունվար-նոյեմբեր ամիսներին առաջատար է եղել Շվեյցարիան՝ 8 մլն 547.1 հազար դոլարով, այնուհետև ԱՄՆ-ը՝ 8 մլն 272.9 հազար դոլարով և Չինաստանը՝ 5 մլն 148.7 հազար դոլարով: ԱՊՀ երկրներից ստացվել է 9.3 հազար դոլարի մարդասիրական օգնություն, ԵՄ երկրներից՝ 14 մլն 494.3 հազար դոլարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս