
Վարդան Արամյանը կմասնակցի Վիեննայում կայանալիք ֆորումին

Հունվարի 16-ից 17-ը Վիեննայում տեղի է ունենալու Euromoney համաժողովի շրջանակներում 2018թ. Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆորումը, որը կազմակերպվում է Ռայֆայզն միջազգային բանկի և Յունիկրեդիտ բանկի հովանավորությամբ: Վերոնշյալ ֆորումին մասնակցելու հրավեր է ստացել ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Ֆորումը ամենահեղինակավորներից է համարվում, որին մասնակցում են բարձրաստիճան պաշտոնյաներ և ակտիվների կառավարիչներ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներից, ինչպես նաև ներդրումային կառավարիչներ և բանկեր, որոնք հետաքրքրված են ներկայիս դինամիկ զարգացող շուկայում մակրոտնտեսական և փոխառությունների միտումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակմամբ: Ֆորումի շրջանակներում արծարծվելու են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում պետական պարտքի կառավարումը 2018թ., վերջինիս միջավայրը կանաչ պարտատոմսերի սկզբունքները, դրամավարկային քաղաքականության կարգավորման հիմնախնդիրներ և այլն:
ՀՀ ֆինանսների նախարարի կողմից ներկայացնելու է շնորհանդես Հայաստանի Հանրապետության մակրոտնտեսական իրավիճակի, պետական պարտքի և հետագա զարգացման միտումների վերաբերյալ:
Ֆորումի շրջանակներում կազմակերպվելու են նաև երկկողմ հանդիպումներ ֆորումի մասնակից երկրների ֆինանսների նախարարների, մի շարք ներդրումային բանկերի ներկայացուցիչների և ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումների հիմնական նպատակն է ներդրողներին տրամադրել թարմացված տեղեկատվություն մակրոտնտեսական վերջին զարգացումների և պետական պարտքի դինամիկայի վերաբերյալ: