H&M-ը քննադատության թիրախում է հայտնվել՝ անհաջող գովազդի պատճառով (լուսանկար)
Վերջին շրջանում համացանցում բուռն քննարկման առարկա է դարձել H&M հագուստի բրենդը՝ մանկական հագուստի մի գովազդի պատճառով։
Խոսքը վերաբերում է այս նկարին. վաճառվում է մանկական շապիկ՝ 7.99 ֆունտով։ Շապիկը խնդիր չի առաջացնում, գինը նույնպես, տղան՝ առավելևս։
Ինտերնետ հանրության վրդովմունքը հարուցել է շապիկի վրայի ռասիստական գրությունը՝ Coolest Monkey in the Jungle (ամենաթույն կապիկը ջունգլիում)։ Որոշ հայտնի ընկերություններ և շոու-բիզնեսի աստղեր հայտարարել են, որ դադարեցնում են համագործակցությունը H&M-ի հետ։
Ընկերությունը հրապարակային ներողություն խնդրել է և ափսոսանք հայտնել կատարվածի համար՝ հավաստիացնելով, որ որևէ մեկին վիրավորելու նպատակ չեն ունեցել։ Ավելին, H&M-ը ոչ միայն նկարն է հեռացրել, այլև շապիկների վաճառքն է դադարեցվել։ Սակայն կրքերը դեռ չեն հանդարտվում։