
ԿԲ-ն հունվարի 15-ից կսկսի ստուգել փոխանակման կետերը (ցանկ)

ԿԲ նախագահի որոշմամբ ՀՀ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչությունն արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ (ներառյալ՝ նրանց լիցենզավորված մասնաճյուղերում) 2018 թ. հունվարի 15-ից մինչև 2018 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու է ստուգումներ՝ փոխանակման կետերի գործունեությունը կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի պահանջներին դրանց գործունեության համապատասխանությունը պարզելու նպատակով:
Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։ Ընդհանուր առմամբ, ստուգվելու են 175 փոխանակման կետեր։
Կից ներկայացվում է արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստացած անձանց ցանկը: