Քննարկվել են բեռնափոխադրման, փաստաթղթաշրջանառության, արտահանման ապահովագրության, պետական գնումների կարգավիճակին, արտադրողների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր
Ի՞նչ է տվել կոալիցիայի կազմումը Հայաստանին և ՀՀ քաղաքացիներին, ի՞նչ է անելու Դաշնակցությունն ապագայում…
Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.0712 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.0987 տոկոս:
Արի ու տես, որ պաշտոնական վիճակագրության համաձայն` հունվար-մայիսին մշակող արդյունաբերության աճը կազմել է ընդամենը 3.8%: Ստացվում է` աճի տեմպը պետք է եռապատկվի։ Ինչպե՞ս։ Սա կարող է 2 բան նշանակել։
UTC ժամանակով 19։20-ին (Երևանի ժամանակով՝ 23։20) 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը 2.89 լիրա էր
«Վայոց ձոր այցի ընթացքում ականատես եղանք, որ մարզում զարգանում է նաև փոքր և միջին բիզնեսը՝ գինեգործության, պանրագործության, անասնապահության ոլորտներում: Վայոց Ձորը գինեգործության ոլորտում ունի մեծ ներուժ և հնարավորություններ և դրանք պետք է առավելագույնս օգտագործել»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ կառավարությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել՝ ընկերությունների հետագա զարգացմանը:
Որպեսզի 3.8%-ը կիսամյակի վերջում դառնար 14%, ապա հունիսին մշակող արդյունաբերությունը պետք է «կատաղած աճ» գրանցեր
Մի ժամանակ մեր կառավարությունը պարբերաբար տնտեսության որևէ ոլորտ գերակա էր հայտարարում: Չի կարելի ասել, որ դրանից անմիջապես հետո տվյալ ոլորտը միանշանակ հայտնվում էր ծանր իրավիճակում: Բայց նաև հակառակը պնդել էլ չի կարելի: Արդեն դժվար է հիշել, թե զբոսաշրջությունը որ թվականից է գերակա հայտարարվել:
Ինչ վերաբերում է կապիտալի արտահոսքի մասին հայտարարություններին, փոխնախարարը նշեց, որ անհրաժեշտ է տարանջատել գաղափարները: Արտահոսք տեղի է ունենում նաեւ մնացած բոլոր երկրներում, եւ խնդիրը նրանում է, թե ինչ նպատակով է այդ բիզնեսը հեռանում: Դա կարող է լինել դրսում ստեղծված նոր բիզնես հնարավորություն, կամ կարող է նշանակել ուղղակի փախուստ հարկերից: Դրանք տարբեր գաղափարներ են:
«Եթե համեմատելու լինենք տնտեսությունը ԵՏՄ-ից առաջ իրավիճակի հետ, ապա հիմա, կարծես թե, վերականգնման շրջան է, որովհետև ԵՏՄ մուտքի առաջին շրջանում, որոշակի շփոթի պատճառով, էականորեն դեպի նվազում գնաց, հետո աստիճանաբար սկսեց վերականգնվել: Հիմա մենք աստիճանաբար վերականգնում ենք այդ դիրքերը»:
Նրա կարծիքով՝ եթե պատշաճ ուսումնասիրություններ չեն իրականացվել, ճիշտ չէ օգտագործել «չարաշահում», «ապօրինի գործողություն» և նման այլ արտահայտություններ, քանի որ դրանք քրեական երևույթներ են. «Կան փաստեր և կան դեպքեր, երբ տուր-օպերատորները չեն կատարել վճարում հանգստյան տներին և հյուրանոցներին, սա սովորական մասնավոր հարաբերությունների հարց է, ու սրա կարգավորումն այլ օրենսդրության կարգավորման հարց է: Եթե կա կանխամտածված սնանկացում, լուծարում, ակնհայտ հափշտակություն, սա այլ դրևորում է»:
«Դուք ինձ հարց եք տալիս մի ոլորտի մասին, որն իմ իրավասության ներքո չի գտնվում, այդ հարցն իրավասու մարմիններին տվեք: Իսկ առհասարակ, երևույթը, որ չարաշահումները կամ ոչ արդյունավետ գնումները կարող են ազդել ներդրումների վրա, ակնհայտ է, ու դրա համար պետք չէ լինել էկոնոմիկայի նախարար կամ լրագրող: Ցանկացած բացասական դրևորում բացասական ազդեցություն ունի ընդհանուր ներդրումային միջավայրի վրա: Չէի ուզենա, որ նման չարաշահումները և ոչ արդյունավետ գնումները դարձնենք երկրի վարկանիշի նվազեցման դրոշակ»,- նշեց նախարարը:
«Որևէ մտահոգություն, անհանգստություն, թե կառավարությունը կարող է որպես ազգային ընդունել մի բրենդ՝ առանց հանրության կարծիքը նկատի առնելու, չկա»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ խոսելով այն մասին, թե որքանով էր արդյունավետ 400 հազար եվրո ներդնել ազգային բրենդի վրա:
«Եթե մենք խոսում ենք ոլորտում գերիշխող դիրքի մասին և ասում ենք, որ օրենքի համաձայն՝ իրենք մենաշնորհ չեն, բայց ընկալվում է այդպես, և փաստացի իրենք թելադրում են շուկան, այս ոլորտում գտնվող բոլոր գերակշիռ դիրք ունեցող սուբյեկտները դառնում են տնտեսական տեսակետից մենաշնորհային դիրք ունեցողներ, և հետևաբար՝ մեր գլխավոր խնդիրը դառնում է օրենսդրական նոր վերանայումների իրականացումը»:
Հայաստանը ռուս գործընկերների հետ քննարկելու է ՀՀ քաղաքացիների ու տնտեսավարողների ազատ տեղաշարժը խոչընդոտող խնդիրները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով այն հարցին, որ բեռնափոխադրողները ահազանգում են, որ Վերին Լարսի անցակետում ռուսական կողմը հավելյալ գումար է պահանջում:
ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել և բարելավել առաջարկվող պրոդուկտների և ծառայությունների պայմանները և որակը: Մշակելով նոր պրոդուկտներ և առաջարկություններ, Բանկն իր հաճախորդներին տրամադրում է բանկային շուկայի ծառայությունների ողջ փաթեթը` հարմարավետ պայմաններով:
Ամերիաբանկը փոփոխել է վճարային քարտերի սպասարկման պայմանները
Ընկերությունն ունի համապատասխան տեխնոլոգիական և կազմակերպչական հնարավորություններ
ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքն այսօր՝ հուլիսի 14-ին, կազմել է 476.41 դրամ։
Այժմ բրենդը պատրաստ է։ Սակայն հարց է` կդառնա՞ Հայաստանի բրենդ, թե՞ ոչ։ Այն բուռն քննարկման առարկա է դարձել սոցիալական ցանցերում, և դատելով գրառումներից ու մեկնաբանություններից` հայաստանցիների ճնշող մեծամասնությանը ներկայացված տարբերակը դուր չի եկել։
«Ունիկում ինժիներինգ» և «Արիդես» ՍՊԸ-ներ կգործեն «Ալյանս» Ազատ տնտեսական գոտում
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն ասաց, որ նախատեսվում է պահուստային ֆոնդից Ոստիկանությանը հատկացնել 22 մլն 683 հազար դրամ՝ սեպտեմբերի 1-ից նույնականացման քարտեր և կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագրեր տրամադրելու համար քաղաքացու մատնադրոշմները վերցնելու նոր համակարգի գործարկման համար անհրաժեշտ համակարգչային սերվերները և ծրագրային փաթեթները ձեռք բերելու նպատակով:
: Կարևորվել է նաև իրավական ոլորտում համագործակցության խորացումը: Պարոն Սերաջի համոզմամբ՝ երկու երկրների միջև առանց վիզայի ռեժիմի հաստատումը կնպաստի զբոսաշրջության հետագա զարգացմանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարը Կիևում հանդիպում է ունեցել Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, տնտեսական զարգացման և առևտրի նախարարի հետ
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ արդարադատության նախարարությանը 3,600 եվրոյին համարժեք գումար հատկացվեց:
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ կազմակերպությունն արտադրում է ռազմական նշանակության գիշերային տեսանելիության և ջերմատեսիլ սարքեր: «2017թ. արտահանման ծավալները նախատեսում է 5 մլն-ի շրջանակներում, իսկ 5-րդ տարում՝ այն հասցնել 12 մլն-ի: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է արտադրել և արտահանել շուրջ 1000 սարքավորումներ՝ մեծացնելով դրանց քանակը մինչև 5500-ի: Արտահանման հիմնական ուղղությունը Ռուսաստանի Դաշնությունն է»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Մենք պետք է խոսենք հասցեականության բարձրացման, արդյունավետությունն ավելի առաջ տանելու մասին, որպեսզի քաղաքացիների մոտ էլ տպավորություն չստեղծվի, թե առհասարակ այս բաղադրիչը հանվում է
«Ակնհայտ է, որ թվային տեխնոլոգիաները հարթակ են թվային տնտեսության զարգացման համար: Ինչպե՞ս ենք մենք պատրաստվում կարգավորել և խթանել այդ ամենի ստեղծումը, զարգացումը, ինչպես նաև ինտեգրացիայի ապահովումը այլ հարթակներում»,- նկատել է Կարինե Մինասյանը:
Ես պարոն Ջավադյանին խնդրում եմ, նաև առաջարկում եմ, որպեսզի առևտրային բանկերի հետ համագործակցենք և գոնե մեկ տարով հետաձգենք գյուղացիների վարկերը
«Երկու անգամ զգուշացրել եմ ձեզ արդեն: Ի՞նչն է պատճառը: Կարո՞ղ եմ հասկանալ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: Փոխնախարարն ասաց, որ գրաֆիկի առումով վերահսկողություն իրականացնում են, շինարարի մոտ աշխատանքների կատարման համար հստակ ժամանակացույց է առկա, այդ իմաստով դեռևս ահազանգեր չունեն: