Բաժիններ՝

Սերժ Սարգսյանի հանձնարարականից հետո հսկողությունը խստացրել են

Տնտեսական մրցակցության պաշպանության պետական հանձնաժողովը սոցիալական նշանակության ապրանքային շուկաներում, որտեղ կան գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողներ, չարաշահումներ չի հայտնաբերել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ ՀՀ Նախագահի հանձնարարականից հետո իրենք ավելի են խստացրել հսկողությունը, ընդլայնել են տեսադաշտը, մանրամասն հաշվարկներ են իրականացնում, այդ թվում`միջազգային փորձի առնչությամբ:

«Այս պահին չարաշահման երևույթներ չենք ֆիքսել, բայց դրանով չենք բավարարվելու և առաջիկայում խստության նույն տեմպը պահելու ենք, որ չարաշահման երևույթներ տեղի չունենան»,- ասաց Արտակ Շաբոյանը:

Ինչ վերաբերում է ալյուրի և ցորենի շուկայի ուսումնասիրությանը, ապա ՏՄՊՊՀ նախագահն ասաց, որ այս պահին աշխատանքներն ընթացքի մեջ են, դիմել են տնտեսվարողներին, սպասում են տվյալներին:

«Մանրամասն ուսումնասիրում ենք ամբողջ շղթան` ցորենի ներկրումից, ալյուրի վերամշակումից մինչև հացի արտադրություն»,-հավելեց պաշտոնյան: Նա նշեց, որ ալյուրի ոլորտում 67 տնտեսվարող ներմուծում է իրականացնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս