Ամսական 1 մլն 200 հազար դրամ ստացողն այսօր վճարում է 310080 դրամ եկամտային հարկ։ Ներկայումս քննարկվող ՀՕ նախագծով կվճարի ավելի շատ` 328500 դրամ։ Սակայն ՀՕ առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակով պետք է վճարեր է՛լ ավելի շատ` 340000 դրամ։
Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդը (Լիդիան Արմենիայի 100% բաժնետերը) հայտարարել է, որ Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտը ընդունել է Ընկերության հայտը միանալու Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի նախաձեռնությանը: Օրենսգիրքը կարգավորվում է ոսկու արդյունահանման համար ցիանիդի արտադրությանը, տեղափոխմանը և կիրառմանը վերաբերող հարցերը:
Երեկ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) անդամների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է. «Եթե մենք ստվերը դաշտ չբերենք, ինչ ուզում է անենք, երկիրը երկիր չենք դարձնի»:
«Իրավունք ունենք ԿԲ այս որոշման ետևում տեսնել ավելի շատ քաղաքական գործոն, որովհետև որպես տնտեսական որոշում դա վաղուց հասունացել էր: Եվ սա մեծ աջակցություն կարող է դառնալ այս նոր կառավարությանը»,- 168.am-ին ասել է ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը` մեկնաբանելով ԿԲ որոշումները` նվազեցնել վերաֆինանասավորման տոկոսադրույքն ու պարտադիր պահուստավորման նորմատիվը:
ՀՀ կառավարությունը նախատեսում է չեղյալ համարել Հայաստանի զարգացման հիմնադրամին 80 մլն դրամ հատկացնելու մասին գործադիրի 2016 թվականի փետրվարի 18-ի որոշումը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 29-ի նիստի օրակարգում:
Ապահովագրություն՝ նշանակում է ծառայության գների կտրուկ աճ
ԿԲ-ի կողմից վերջին ժամանակների համար սովորաբար զգուշավոր 0,25%-ի փոխարեն՝ այս անգամ 0,5%-ով նվազեցումն ինչ-որ չափով պայմանավորված է նաև նոր վարչապետի կողմից տնտեսությունն արագ տեմպերով աշխուժացնելուն ուղղված քայլերի տրամաբանությամբ: Այնուամենայնիվ, նշենք, որ 6,75%-ը դեռևս բարձր մակարդակ է տնտեսությանն ակտիվ վարկավորելու համար: ԿԲ-ը ընդամենը մի քանի տարի առաջ այս մակարդակից ավելի ցածր տոկոսադրույքներ էլ է սահմանել:
Վարչապետի խոսքով՝ կառավարության գերխնդիրն է ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի «սպիտակ դաշտում» աշխատող գործարարն իրեն հարմարավետ զգա, իսկ ստվերում աշխատողը գիտակցի, որ առաջին հերթին հենց իրեն է պետք դառնալ բարեխիղճ հարկատու:
ՀՀ վարչապետը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցությանը, Հայաստանի տնտեսության ներկա վիճակին, Հարկային օրենսգրքով նախատեսվող փոփոխություններին, Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանը վերաբերող հարցեր: Կարեն Կարապետյանը և Հոսեյն Սամիեին կարևորել են բիզնես միջավայրի և ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ համապատասխան միջոցառումների և ծրագրերի շարունակական իրականացումը:
168.am-ի հարցին, թե միջազգային կառույցների կողմից ի՞նչ ճնշումների մասին է խոսքը, ի՞նչ վերջնաժամկետ է սահմանվել ՀՕ-ի ընդունման համար, Վ.Միրումյանը պատասխանեց, որ ոչ մի ճնշումների մասին խոսք չի կարող լինել, միջազգային կառույցների կողմից միայն խորհրդատվություն կարող է լինել. «Այնպես չէ, որ մեր բյուջետային եկամուտները հուզում են միայն միջազգային կառույցներին: Մեր բյուջատային եկամուտները նախ և առաջ՝ հուզում են մեզ»:
Պրիմիտիվ գողությունների մասին վարչապետի հայտարարության վերաբերյալ ՊԵԿ փոխնախագահը նշեց, որ ինքը պատասխանատու չէ և ծախսերի անարդյունավետության մասին չի կարող խոսել:
«Շատ խոսուն է այն փաստը, որ այս կարևորագույն փաստաթղթի քննարկման ընթացքում ելույթ ունեցող պատգամավորներից ոչ մեկը ՀՀԿ-ական չէ։ Դուք չե՞ք ուզում ելույթ ունենալ ու պաշտպանել, բացատրել, որ կարևոր և լավ բան եք անում։ Ո՞ւր են Ձեր ելույթ ունեցողները և պաշտպանները։ Սա քաղաքական գնահատական է, սա խոսում է այն մասին, որ կա՛մ խուսափում եք դրական կարծիք հայտնել այս փաստաթղթի վերաբերյալ, կա՛մ էլ շատ վստահ եք, որ ելույթ ունենալու կարիք չկա։ Իսկ կարիքը կա, որովհետև վերաբերում է Հայաստանի ապագային»,- նշեց Գ. Արսենյանը։
«Նշանակեք ինձ մի շաբաթով վարչության պետ, հետո դուրս կգամ, որ թվերը նորմալ հաշվեմ: Պարոն Միրումյան, թիվ գրեք, ես էլ հո երեխա չե՞մ, որ ինձ էլ եք գցում թյուրիմացության մեջ, արհամարհում եք խոսքս: Ոչ միայն ցավում եմ, այլև լացս է գալիս, քանի որ ցուցանիշներով էլի հետ ենք մնալու հարևան Վրաստանից: Ես, օրինակ, կարող եմ երեք տարով սահմանի վրայից հանել ԱԱՀ-ն, ինչպես դա արել եմ 1996 թվականին: Ա՛յ մարդ, այդ թվերին ամեն ինչ շատ ավելի իդեալական էր, քան հիմա: Քրիստոնեությունը համարում եք ազնվության չափանիշ, էդ դեպքում գոնե քրիստոնեաբար մի հատ հարկային համակարգ անեիք: Ես քվեարկությանը չեմ կարող միանալ դրական իմաստով»,- հայտարարեց Հ. Բագրատյանը:
«Դուք անպայման պետք է ունենաք նպատակ, որպեսզի ՀՆԱ-ի մեջ ձեր ձևավորած արժեքը և բյուջեի մեջ ձեր ուղղությամբ ծախսվող գումարները լինեն համաչափ»,- նշել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ մեծ հույսեր է կապում ոլորտի մասնագետների հետ, որովհետև առկա է լավ հիմք:
«Այս ձեւով վերահսկողության իրականացումն արգելակում է Միության երկրների միջեւ ապրանքների ազատ տեղափոխմանը եւ չի համապատասխանում Եվրասիական տնտեսական միության պայմանագրին: Իր որոշմամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Ղրղզստանին ծանուցում Է Ղրղզստանի Հանրապետության կառավարության որոշումը կիրառելիս Միության մասին պայմանագրի դրույթների կատարման անհրաժեշտության մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Ես ձեզ լրջագույն հարց եմ բարձրացնում՝ բացառել սահմանի վրա հարկը, ինչը եղել է հայոց պետության մեջ մինչև 1996 թվականը։ Ասում եք՝ ըստ էության կոնկրետ առաջարկություն չի ներկայացվել: Հարց եմ տալիս՝ ինչպե՞ս կարող է անհատ ձեռնարկատերն ԱԱՀ վճարել: Ասում եք՝ կարող է՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: Հասկանո՞ւմ եք՝ անհատ ձեռներեց է, և չի կարող թեկուզ նրա համար, որ չի կարող հաշվապահություն պահել»,- ասաց նա:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ, արձագանքելով պատգամավորի դիտարկումներին, ասաց. «Վարչապետի ձեռքերը կապված չեն, շատ ազատ են, վարչապետին օդից չենք բերել, նա մեր քաղաքական թիմի անդամ է։ Ավելին, նոր կառավարությունը հին կառավարությունների տրամաբանական շարունակողն է, որովհետև 1999-ից հետո պատասխանատուն ՀՀԿ-ն է, և մեծամասնությունն է այս Հարկային օրենսգրքի տերը»։
«Եկամտային հարկի դրույքաչափերը, որը բազմաթիվ քննարկումների առարկա էր դարձել, վերանայվել են. 23 տոկոս դրույքաչափ է առաջարկվում կիրառել մինչև 150 հազար դրամ աշխատավարձի պարագայում՝ նախագծով առաջարկված մինչև 120.000 շեմի փոխարեն: Սա նշանակում է, որ գործող 24.4 ու 26-ի փոխարեն՝ արդեն 23 տոկոսն է կիրառվելու»,- ասաց նա:
Եկամտային հարկի երկրորդ շեմը 1 մլն դրամից բարձրացվել է 2 մլն դրամ
«Խոսքը միլիոնավոր դոլարների մասին է: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանից սպիրտային խմիչքների արտահանման ծավալները այս տարվա առաջին կիսամյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են մոտ 80 տոկոսով»:
Ի՞նչ է նշանակում՝ լինել «կայուն քաղաք», և ո՞ր քաղաքներն են գտնվում առաջատարների ցանկում։ Ինչպես գրում է weforum.org-ը, Arcadid ընկերությունը և Տնտեսական ու բիզնես հետազոտությունների կենտրոնը քաղաքների կայունությունը որոշում է 3 չափումների հիման վրա։ Ցանկում նախ ներկայացվում են, թե ինչ ճնշումների տակ են գտնվում քաղաքները՝ սկսած բնակչության աճից՝ մինչև բնական աղետներ։
Մեքենայի ստանդարտ տարբերակի գինը 514 հազար ռուբլի է (8000 դոլար)
2016թ. հունիսից ուժի մեջ են մտել օրենսդրական մի քանի փոփոխություններ:
Մենք կառուցում և շահագործում ենք զվարճանքի այգիներ Լիբանանում և Սաուդյան Արաբիայում, ինչպես նաև հիմնել ենք զվարճանքի այգիներ Միջին Արևելքում
ԱՄՆ դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ այսօր՝ սեպտեմբերի 27-ին, կազմել է 473.42 դրամ
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ և բանկային համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն:
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերադարձավ մինչև 2014 թվականի փոխարժեքային շոկն առկա մակարդակին։
Հերթական անգամ ԱԺ-ում քննարկում են մի նախագիծ, որը հասանելի չէ շահագրգիռ շրջանակներին: Վարչապետի փոփոխությունից հետո բիզնեսը հույս ուներ, որ ՀՕ-ի քննարկումը կհետաձգվի և հնարավոր կլինի այն իրապես ընդունելի փաստաթուղթ դարձնել:
ԿԲ խորհուրդը հաշվառել է «ԻԴՐԱՄ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության մասնաճյուղերը
Գերավճարների օպերատիվ վերադարձով ՊԵԿ-ն աջակցում է մթերողներին և արտահանողներին