Բաժիններ՝

Մաքսային կարգավորումների ոլորտում ԵՏՀ խորհրդի լիազորություններն ընդլայնվել են

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը, որում ներգրավված են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների առաջին փոխվարչապետները, մաքսային կարգավորումների ոլորտում նոր լիազորություններ է ստացել: Այս մասին հայտնեցին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից: Նման որոշում է կայացվել Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստում:

Բացի այդ, Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարները ընդլայնել են հարցերի քանակը, որոնց պարագայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան պետք է որոշումներ ընդունի կոնսենսուսով: «Նախագահների որոշումը այդպիսի մեծ լիազորությունների փաթեթը վերազգային մակարդակի վրա դնելու վերաբերյալ ևս մեկ անգամ վերահաստատում է եվրասիական ինտեգրացիայի հետագա խորացման մեր պլանները»,- ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նա հավելել է, որ միության անդամ երկրների մաքսային օրենսդրությունների մաքսիմալ ներդաշնակեցումը սկզբունքային ու կարևոր արդյունք է, որը կնվազեցնի ինչպես միության անդամ երկրների գործարարների, այնպես էլ երրորդ երկրների նրանց բիզնես գործընկերների ծախսերը:

«Այս առումով մենք ակնկալում ենք առևտրաշրջանառության ակտիվացում»,­- ընդգծել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս