Այս տարվա առաջին 2 ամիսներին գրանցված հարկերի հավաքագրման բարձր դինամիկան շարունակվում է։ Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ապրիլին ունեցել ենք 107.5 մլրդ դրամ հարկերի հավաքում։
«Գրեթե մոտնենում ենք Միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծման աշխատանքների ավարտին։ Հուլիսին դա հանրության դատին կհանձնվի։ Մակրոտնտեսական շրջանակները գրեթե պատրաստ են, մենք առաջիկա տարիներին նախատեսում ենք շատ ավելի բարձր տնտեսական աճ՝ 4.3-5.7%»,- ասաց Վ.Արամյանը։
«Եթե որևէ ընտանիքում կյանքի կենսամակարդակը չի բավարարում, որ երեխան լավ կրթություն ստանա, այսօր մենք ունենք բազմաթիվ ծրագրեր, որ փորձում ենք սոցիալապես անապահովներին օգնել, բայց շատ ավելի լավ կլինի, որ այդ անապահով ընտանիքների քանակը գնալով կրճատվի, և նրանք կարողանան իրենց երեխաներին լավ կրթություն տալ»։
«Մենք մոնիտորինգ ենք անում 460 մլն ներդրումային ծրագրերի շրջանակներում: Այո, ես կարող եմ վստահ ասել, որ 3-4 ամիսների ընթացքում այդ 460 մլն-ից մոտ 130-140 մլն ներդրում արդեն իրականացված է: Բայց բոլորն էլ ընթացքի մեջ են, չկա մի ներդրումային ծրագիր, որը կանգնած լինի կամ դեռ սկսված չլինի»:
ՀՀ կառավարությունը 2017 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման համար հատկացրեց 171 մլն 500 հազար դրամ:
«Պետք է շատ ուշադիր լինել, որպեսզի մեր չինովնիկն իրեն չափազանց կարևոր չզգա: Մենք լաբորատորիաների ոլորտն ազատականացրել ենք, որպեսզի բիզնես իրականացնող մարդկանց հնարավորություն տանք ընտրություն կատարել: Մյուս կողմից՝ մենք այդ լաբորատորիաների հավաստիության վրա պետք է վստահ լինենք, որ որևէ այլ երկրում մեր վարկանիշը չեն գցի: Այստեղ վտանգ կա, հատուկ ձեր հսկողության տակ վերցրեք հարցը, որպեսզի այդ լաբորատորիաներում համապատասխան կոռուպցիոն ռիսկերը նվազեցնենք»,- ասաց Կ.Կարապետյանը։
2017 թվականի առաջին եռամսյակի վերջի դրությամբ՝ Հայաստանի համախառն արտաքին ակտիվների ծավալը կազմել է 2 մլրդ 53 մլն 142.4 հազար ԱՄՆ դոլար
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-ԵՄ փոխգործակցությանը, Արևելյան գործընկերություն ծրագրի շրջանակում իրականացվող համագործակցությանը և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:
Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը իրանական կողմի նախաձեռնությամբ հանդիպում է ունեցել պաշտոնակցի՝ Իրանի Առևտրի խթանման կազմակերպության նախագահ, Իրանի Հանքարդյունաբերության և առևտրի փոխնախարար Մոջթաբա Խոսրովթաջի հետ։
2017թ. հունվար-մարտին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է -7 536.5 մլն. դրամ, որից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 19 743.2 մլն. դրամ:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն ու «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչությունը ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում ՓՄՁ-ների համար «Բիզնեսի թվայնացում» թեմայով սեմինար-քննարկում են անցկացրել:
«2017 թվականի ապրիլի 13-ից մինչև մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածում 39 կազմակերպությունների արդեն իսկ վերադարձվել է 289 միլիոն դրամ ավելացված արժեքի հարկի գումար»,-տեղեկացրել է Տիգրան Կիրակոսյանը:
«Ամուլսարի ներդրումային ծրագրի իրականացման դեպքում վերջինիս ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կլինի էական՝ մոտ 2% ՀՆԱ-ի աճ տարեկան կտրվածքով
ՀՀ կառավարության, իսկ հետո նաև՝ ՀՀԿ նախընտրական ծրագրում տեղ գտած խոստումները, ինչպես նախկինում նշել էինք, հիմնականում թվային թիրախներ չէին պարունակում։ Որոշակի կոնկրետություն պարունակում էին ընդամենը մի քանի խոստումներ, որոնց թվում էր նաև արտահանման ծավալը ՀՆԱ-ի 40-45% հասցնելու նպատակադրումը։
«Երբ ասում ենք՝ ներդրում, դա չի նշանակում՝ ինչ-որ մեկը գա և այստեղ ինչ-որ բան ստեղծի. տարբեր ֆորմատներով ներդրումներ կարող են լինել»։
«SAS supermarket»-ների ցանցն ունի ևս մեկ նոր հասցե՝ Արշակունյաց 11/1: «SAS FOOD COURT»-ում՝ նույն հարկի տակ բացվել է նոր սուպերմարկետ: Ժամանակակից դիզայնով, նորարարական լուծումներով սուպերմարկետն առանձնանում է էքսկլյուզիվ ապրանքատեսակներով: Այսուհետև «SAS FOOD COURT»-ում համեղ ուտելուց հետո, այցելուները կարող են կատարել անհրաժեշտ բոլոր գնումները անմիջապես նույն հասցեից:
Ս.թ. մայիսի 30-ին համագործակցության հուշագիր ստորագրվեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի և «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության միջև:
«Որպես պատվեր իր քաղաքական թիմին՝ շատ լավ պատվեր է, թող քաղաքական թիմն աշխատի և ներկայացնի, թե ինչպես է պատկերացնում այդ ցուցանիշներին հասնելը, որովհետև, եթե նայենք մեր ազգ-պետության ապագային, ապա դրա մասին խոսակցությունը պարտադիր պետք է լինի։ Բայց այդ խոսակցությունն ինչպե՞ս կդառնա գործ, ի՞նչն է խոչընդոտում, ա՛յ դա ուղերձում չկա»։
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ առաջին փոխնախագահ Ալեքսանդր Միշարինին և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրեն Սերգեյ Վալկոյին:
Շատերն ասում են, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկները մեկ այցելության ընթացքում այստեղ ծախսում են 900-1000 ԱՄՆ դոլար։ Սակայն այդ գումարն իրականում ավելի փոքր է։
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են:
ԿԲ որոշումը նպաստել է ֆինանսական կայունության ցուցանիշների բարելավմանը, վարկավորման ծավալների ավելացմանը և վարկերի տոկոսադրույքների որոշակի նվազմանը
ՀՀ Կենտրոնական բանկը օրերս հայտարարեց, որ որոշել է ներդնել (դրամաշրջանառության մեջ մտցնել) նոր՝ կոմպոզիտային թղթադրամներ և հայտարարել մրցույթ վերջիններիս տպագրության համար
Հեղինակավոր զբոսաշրջային TripAdvisor ծառայությունը որոշել է այս տարվա զբոսաշրջային լավագույն մշակութային օբյեկտները:
Բագրատ Ասատրյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանն օֆշորային երկիր չի կարող դառնալ, որովհետև դրա համար անհրաժեշտ են հատկանիշներ, առաջին հերթին` քաղաքական կայունություն և անվտանգություն: «Ո՛չ մեկով, ո՛չ մյուսով մենք աչքի չենք ընկնում»,- ասաց Բ.Ասատրյանը:
ՀՀ գործընկեր երկրներում տնտեսական ակտիվության ցածր մակարդակը, մասնավոր դրամական փոխանցումների կրճատումը շարունակում են մնալ արտաքին հատվածից փո խանցված գերակշռող ռիսկեր
Աղյուսակում երևում է, թե որ մասնագիտությունների գծով են տղամարդիկ գերակշռում, որոնցով՝ կանայք։
Ըստ ԿԲ-ի, անշարժ գույքի շուկայի ակտիվության ցածր մակարդակը սահմանափակել է ֆինանսական հաստատությունների` անշարժ գույք հանդիսացող գրավի առարկայի իրացման հնարավորությունները
«Անձերից, ցավոք, շատ բան է կախված, և հուսանք, որ կընտրվեն անձինք, ովքեր, ինչպես սահմանված է նախագծով, ունեն բարոյականության բարձր չափանիշներ, հասարակության կողմից ճանաչված են, այստեղ պետք է լինի նաև այդ անձանց նկատմամբ վստահելիությունը, չլինեն մարդիկ, որոնց որևէ մեկն ուղղակի չի ճանաչում, բայց նշանակվել է, որովհետև ունի բարձրագույն կրթություն»։
«Մենք ուրիշ բան չենք տալիս ԵՄ-ին, և ԵՄ-ն չի էլ ուզում այլ բան վերցնել: Մինչդեռ ռուսական շուկան մեզ հնարավորություն է տալիս ռեալ այլ սեգմենտները զարգացնել` գյուղատնտեսությունը, վերամշակումը, գինիների, կոնյակի արտադրությունը, թեթև արդյունաբերությունը, ծխախոտագործությու նը, որի արտահանման ծավալները շեշտակի ավելացել են վերջին տարիների ընթացքում: Արդյոք մենք պե՞տք է մտադրվենք և տրամադրված լինենք դառնալ որևէ` նույնիսկ ամենաառաջավոր տնտեսական միավորման «հումքային կցորդը»: Իհարկե, ոչ»: