Սեպտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 31.8 մլրդ դրամ
Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 2016 թվականի օգոստոսի վերջի դրությամբ կազմել է 2 տրիլիոն 603.8 մլրդ դրամ կամ 5 մլրդ 484.86 մլն դոլար։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, տարվա սկզբի համեմատ պետական պարտքն աճել է 147.5 մլրդ դրամով, իսկ միայն օգոստոսի ընթացքում՝ 40.2 մլրդ դրամով։
«Եթե դուք ուզում եք փոփոխություններ լինեն, դուք պետք է իմանաք՝ ինչ հենարաններ ունեք տվյալ պետությունում։ Ցանկացած թիմ, որն ուզենա լուրջ, իրական փոփոխություններ անել Հայաստանում, չունի ոչ մի հենարան»։
Հայաստանի հատկապես լեռնային շրջաններում արտադրվող կաթն իր յուղայնությամբ համապատասխանում է ոչ միայն ավանդական Լոռի ու Չանախ պանիրներ արտադրելու չափանիշներին, այլև ունի բոլոր հատկանիշները եվրոպական բարձրարժեք, օրինակ՝ Գուդա, Ֆետա և Ռոքֆոր տեսակի պանիրների հումք հանդիսանալու համար: Հայկական պանրի շուկան այսօր լճացած վիճակում է: Նախ՝ արտադրվող պանրի քանակը չափազանց շատ է, երկրորդ՝ ֆերմերներն ունեն ժամանակակից սարքավորումների կարիք, և երրորդ՝ շուկայի համար ներկայանալի տեսքի և փաթեթավորման բացակայությունը զրկում է արտադրողներին շուկայում ավելի նպաստավոր դիրքում հայտնվելուց:
Հայկական շուկան փոքր է և չեն կարող բոլոր ռուսական բանկերն այստեղ գործունեություն ծավալե
Այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ընդունել է «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներից կազմված պատվիրակությանը։ 168.am-ի հետ զրույցում քիմիկ-ինժեներ Անահիտ Մանուկյանը նշեց, որ իրենք ներկայացրել են գործարանի հնարավորությունները, որ այն կարող է աշխատել շահույթով, նաև խոսել են այն խնդիրների մասին, որոնց պատճառով գործարանը վերջին տարիներին շահույթով չի աշխատել։
ՀՀ ֆինանսների նախարարությունը այսօր պարզաբանում է ներկայացրել՝ վարչապետի ելույթի կապակցությամբ
Վարչապետը շեշտել է, որ նախարարությունն առաջիկայում կմշակի ներդրումային ծրագրերի փաթեթ՝ տեխնիկատնտեսական հիմնավորումներով, արտաքին աշխարհին առաջարկելու համար: Գնահատելով բանկի ղեկավարության պատրաստակամությունը՝ Հայաստանի գործարար դաշտում ներդրումային ծրագրերին աջակցելու հարցում, Կարեն Կարապետյանը նշել է նաև, որ անհրաժեշտ են համարժեք արձագանքներ բիզնես հատվածի ազդակներին:
ԱԺ 16 դոլարային միլիոնատեր` Ազգային ժողովում
ՎՏԲ 24 բանկի վարչության նախագահի խոսքով՝ հաջորդ տարի ակնկալվում է որոշակի տնտեսական աճ
«Պահուստներից հետո գործառնական շահույթը կազմել է 6 մլրդ դրամ, ինչը գերազանցում է 2015 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը 7%-ով: Ֆիզիկական անձանց ներգրավված միջոցների պորտֆելը կազմել է 120 մլրդ դրամ (105%՝ պլանի համեմատ), ֆիզիկական անձանց ցպահանջ միջոցները հասել են մինչև 21 մլրդ դրամ (126%՝ պլանի համեմատ): Մենք վստահ ենք, որ 2017 թվականը արդյունավետ կլինի, և ակնկալում ենք մանրածախ բիզնեսի ցուցանիշների բարձր աճ»:
«Հայաստանի տնտեսական քաղաքականության մեջ անհրաժեշտ էին փոփոխություններ: Եվ նոր կառավարության ձևավորումն ինքնին ազդակ է, որ այդ փոփոխությունները տեղի կունենան»,- հայտարարեց ՎՏԲ 24 բանկի նախագահ, վարչության նախագահ Միխայիլ Զադորնովը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ՀՀ նոր կառավարության ձևավորման հետ կապված ի՞նչ ակնկալիքներ ունեք տնտեսական ոլորտում։
«Մենք խնդիր ունենք բարելավելու բիզնես միջավայրը և այդ նպատակով որոշակիորեն փոխվել է նաև էկոնոմիկայի նախարարության ուղղվածությունը, որի գլխավոր նպատակն է լինելու աջակցել գործարար հատվածին և ներդրումների իրականացմանը»:
ՀՀ կառավարությունն իր երեկվա նիստում հավանության արժանացրեց ՀՀ 2017 թ. պետբյուջեի նախագիծը։ Դատելով բյուջեի ցուցանիշներից, հաջորդ տարի մեր երկիրը ավելի վատ է ապրելու։ Մասնավորապես, ծախսերը էականորեն կրճատվելու են։
«Հայտնի է, որ միջազգային կազմակերպությունները վարկեր տալու համար ՀՀ-ի առաջ հարկային եկամուտները 60-70 մլրդ դրամով ավելացնելու պայման են դրել: Իսկ Հարկային նոր օրենսգրքի ընդունումով իշխանությունները փորձում են հենց այդ պայմանը կատարել, հակառակ պարագայում 2017թ. դոնոր կազմակերպությունները մեր երկրին վարկ չեն տա»:
«Էլի անեին, բայց ոչ այս ձևով։ Սա գողության նման է, հետին դռնից մտնելը գողություն է։ Նախ՝ արտահերթն ամենավատ մեթոդն է, որովհետև արտահերթի ամբողջ մեխանիզմը թույլ չի տալիս մարդկանց նորմալ ծանոթանալ, քննարկել նախագիծը, երկրորդ՝ աննախադեպ է նաև այն, որ ՀՕ-ի ամբողջական տարբերակը գրեթե մինչև ընդունումը չկար»։
Ըստ ակադեմիկոսի, Հայաստանի տնտեսությունը ունի 6 հիմնական «սև խոռոչներ»
«Համեղ օրգանական մեղրը, մրգերը, հատապտուղները, դեղաբույսերը, ձիթապտուղն ու գինին կոգեշնչեն մյուսներին՝ արտադրել օրգանական մթերք»,- ասաց Ավստրիայի զարգացման գործակալության գործադիր տնօրեն Մարտին Լեդորթերը։
Հարցին, թե արդյոք այս տոկոսադրույքնե՞րն էին մեր տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտները, Վ.Խաչատրյանը պատասխանեց, որ բանկերի հաշվետվությունները` շահութաբերություն, վերադարձելիություն և այլն, ցույց են տալիս, որ համակարգում ճգնաժամային երևույթներ են սկսվում, այսինքն` տնտեսական ճգնաժամը փոխանցվում է բանկային համակարգ։
ԿԲ խորհրդի սեպտեմբերի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «ՍԱՌՏԵ» ՍՊԸ գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 233 լիցենզիան
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Գնումների մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը կարգավորում է պատվիրատուների կողմից ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացի հետ կապված հարաբերությունները, սահմանում այդ հարաբերությունների կողմերի հիմնական իրավունքները և պարտականությունները:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ այսօր՝ սեպտեմբերի 29-ին, կազմել է 474.57 դրամ
2016 թվականի համեմատ բյուջեի ծախսերն ավելանում են ոչ թե 70, այլ 23.8 մլրդ դրամով
ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով բոլոր ոլորտներում էլ նախատեսվում են ծախսերի կրճատումներ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է որոշվել հաջորդ տարվա բյուջեով 100 մլրդ դրամով նվազեցնել ծախսերը:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նախարարներին խնդրեց լինել խիստ պահպանողական վերաբաշխումների հետ կապված: Կառավարության նիստին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ներկայացրեց որոշման փոփոխություն, որով կանոնակարգվում են ռադիոլոկացիոն դիտարկումներ և հակակարկտային ներգործության աշխատանքներ իրականացնող մասնագետների աշխատանքը և աշխատանքի վարձատրությունը: Վարդան Արամյանը հույս հայտնեց, որ այս որոշումը լրացուցիչ ծախսեր չի առաջացնի, քանի որ պահուստային ֆոնդն այսօրվա դրությամբ սպառվել է:
«Կարծում եմ՝ կողքից եկած մարդիկ բարոյական իրավունք չունեն քննադատել այստեղ տարվող քաղաքականությունը, դա գեղեցիկ չէ…
Հարկային օրենսգրքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց՝ 79 կողմ, 24 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
ՀՀ կառավարությունը հաստատեց 2017 թվականի պետական բյուջեի նախագիծը, որով եկամուտներ նախատեսվում են 1 տրիլիոն 135 միլիարդ դրամ, ծախսերը՝ 1 տրիլիոն 360 միլիարդ, դեֆիցիտը՝ 150,1 միլիարդ դրամ՝ 2.8 տոկոս: Նախագծով նախատեսվում է նաև ՀՆԱ-ի 3,2 տոկոս աճ:
Հարկային օրենսգիրքը միայն վերջին ժամանակահատվածում քննարկվել է 25 անգամ, 300 առաջարկություններից, որոնք մեր պատագամավորներն արել են, գերակշիռ մեծամասնությունն ընդունված է։ ՓՄՁ-ների վերաբերյալ առաջարկների 99 տոկոսն ընդունվել է։ Հիմնարար փոխվել է այն Հարկային օրենսգիրքը, ինչը ներկայացված է եղել առաջին ընթերցման ժամանակ»։
ՀՀ կառավարության նիստում այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք նախարարների հանձնարարականներ է տվել: